Ներքին 3 տարի առաջ - 22:48 16-07-2023

Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը

Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։