Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:45 15-07-2023

ԱԱԾ աշխատակիցները չեն կարող Վիտալի Բալասանյանի դեմ օբյեկտիվ ցուցմունք տալ

Երեկ ԱՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ օրեր առաջ ձեռբակալված Վիտալի Բալասանյանը բռնություն է կիրառել ու քաշքշել ԱԱԾ աշխատակիցներին։

Oragir.News-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն ասաց, որ Բալասանյանը դեռ շարունակում է անազատության մեջ գտնվել։

Մարտիրոսյանն ասաց, որ բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան։ Անդրադառնալով դատախազության տարածած հայտարարությանը՝ փաստաբանն ասաց. «Գլխավոր դատախազության տեղեկությունները հիմնված են ԱԱԾ աշխատակիցների կողմից տրված ցուցմունքների հիման վրա, իսկ դա նշանակում է, որ ԱԱԾ ծառայողները չեն կարող այնպիսի ցուցմունքներ տալ, որոնք որ արտահայտում են օբյեկտիվ իրականությունը, մինչդեռ քրեական գործով անցնում են վկաներ, ովքեր չեն հարցաքննվել, որոնք ըստ էության շահագրգռված չեն գործի ելքով և կարող են ավելի օբյեկտիվ ցուցմունքներ տալ»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ նմանատիպ ցուցմունքների առկայության դեպքում, եթե լինեին, դատախազությունը էլ չի կարողանա նման հայտարարություն տարածել։

Փաստաբանը նշեց, որ հանդիպում Բալասանյանի հետ ունեցել է, նրա ձերբակալումը չի կապում ինչ-որ քաղաքական ենթատեքստի հետ։ Մարտիրոսյանը նշեց, որ Բալասանյանի բնակարանում խուզարկություն կատարվելիս առկա է եղել դատարանի թույլտվություն, որի մասին չեն հայտնել։ «Այդ թույլտվությունը գաղտնի է պահվել, չի ներկայացվել Բալասանյանին, դա խոսում է նրանց ոչ իրավաչափ գործողությունների մասին, այլապես ինչո՞ւ պետք է դատարանի նման որոշումը չներկայացվեր»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց նաև, որ խախտվել է խուզարկության ընթացակարգը, քանի որ Բալասանյանին չեն հայտնել նաև, թե ինչ են փնտրում իր բնակարանում։ «Բալասանյանը օգտվել է իր Սահմանադրությամբ երաշխավորված բնակարանի անձեռմխելիության իրավունքից և պահանջել է, որ ԱԱԾ աշխատակիցները իրենց գործողությունները իրականացնեն օրենքի շրջանակներում։ Նրանց միջև տեղի է ունեցել անհամաձայնություններ, գործողությունների և պահանջի միջև և, ըստ այդմ, բերման է ենթարկվել Վիտալի Բալասանյանը։ Բերման ենթարկելու հետ կապված Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներ»։

Խոսելով այն մասին, թե Բալասանյանը քաշքշուկներ է արել՝ ասաց, որ Բալասանյանը այն մարդը չէ, ով կարող է նման քայլերի դիմել։ Հարցին, թե ի՞նչ են առգրավել բնակարանից՝ ասաց. «Ասում են, որ ինչ-որ առարկաներ առգրավել են, բայց դրանց կոնկրետ ցուցակը մեզ հայտնի չի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում