Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:55 14-07-2023

Կոտայքում և Արմավիրում 2 դատախազ ազատվել են պաշտոնից

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի հունիսի 7-ին Արմավիրի և Կոտայքի մարզերի դատախազություններում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ դատախազները դրսևորել են դատախազի հեղինակությունը, բարի համբավը, պատիվը և արժանապատվությունը արատավորող, դատախազի բարձր հեղինակությանը ոչ հարիր վարքագիծ:

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հուլիսի 10-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ՝ հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը, դրանցում Արմավիրի և Կոտայքի մարզերի դատախազությունների երկու դատախազի մեղավորությունը և դրական եզրակացություն է տվել վերջիններիս նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:

Գլխավոր դատախազի 2023 թվականի հուլիսի 14-ի հրամաններով՝ Կոտայքի և Արմավիրի դատախազության երկու դատախազներն ազատվել են պաշտոնից»:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ