Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:09 14-07-2023

Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանում խախտել է հրադադարը

Ադրբեջանական զինուժը հուլիսի 14- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ընդգծելով, որ բացի հրաձգային զենքից, կիրառվել է նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ-7 նռնականետ։
Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։