Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:35 12-07-2023

DJ Էդոն՝ 92, Գռզոն՝ 89, աներձագ Հրաչը՝ 12․ ՔՊ-ականների բացակայությունները և ճոխ պարգևավճարները

Նախօրեին խորհրդարանում քննարկվում էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Նախագիծը ներկայացնող ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը ասել է, որ Թագուհի Թովմասյանը խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք ու բնականոն գործունեությանը և լինելով հանձնաժողովի նախագահ, տարբեր իրավիճակներում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման ու ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք։

Նշենք, որ ՔՊ-ն հեռացրել է Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում նիստերից ամենաշատը բացակայած, բայց և քաղաքացիների վճարած հարկերից բարձր աշխատավարձեր և ճոխ պարգևավճարներ ստացած ՔՊ-ական պատգամավորների ցանկը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան՝ բացակայել է հարյուր հիսուն անգամ, Էդուարդ Աղաջանյան՝ բացակայել է ինսուներկու անգամ, Խաչատուր Սուքիասյան՝ բացակայել է ութսունինը անգամ, Արուսյակ Ջուլհակյան՝ բացակայել է վաթսուն անգամ, Վաղարշակ Հակոբյան՝ բացակայել է երեսունմեկ անգամ, Միքայել Թումասյան, Լենա Նազարյան, Հերիքնազ Տիգրանյան՝ բացակայել են քսանհինգ անգամ, Էդգար Հակոբյան՝ բացակայել է քսան անգամ, Արփինե Դավոյան՝ բացակայել է տասնութ անգամ, Վիլեն Գաբրիելյան՝ բացակայել է տասնյոթ անգամ, Արսեն Թորոսյան՝ բացակայել է տասնհինգ անգամ, Հրաչյա Հակոբյան՝ բացակայել է տասներկու անգամ։

Բացակայություններով աչքի է ընկել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը՝ հարյուր յոթանասուն բացակա։

Պարզելու համար՝ արդյո՞ք նշված պատգամավորների աշխատավարձերից և պարգևավճարներից բացակայություններով պայմանավորված պահումներ եղել են, թե ոչ, Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ԱԺ։ Պատասխանները ստանալուն պես այն կհրապարակվի։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ