Սպորտ 3 տարի առաջ - 23:23 12-07-2023

Գունկոյի չբացված թևերն ու Մելիքյանի հստակ պատասխանը

Կոնֆերենցիաների լիգայի «Փյունիկ» «Նարվա Տրանս» հանդիպման նախօրեին կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և կիսապաշտպան Էդգար Մալաքյանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում Մելիքյանին դարձյալ հարց է ուղղվել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի մասին։

Ռուս (Հայաստանի քաղաքացիություն ստացած) մասնագետը առիթը բաց չի թողնում խոսել իր «թևեր ունենալու» մասին։

Մելիքյանը, ով ասուլիսին ներկայացել է մարտական և բարձր տրամադրությամբ, ասաց․ «Ես վեր եմ այն ամենից, որ ինձ մեջ մնա։ Մենք տարբեր մակարդակների ենք։ Եթե Գունկոն ամեն առիթվ հիշում է, ես վաղուց մոռացել եմ։ Հումորով պատասխանեմ․ ուրախ եմ, որ 47 տարեկանում Գունկոն հասկացել է, որ թևեր ունի»։

Տեսանյութը՝ այստեղ։

Հայկական ֆուտբոլի համար շատ լավ կլիներ, եթե Գունկոյի թևերը բացվեին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Զրինսկիի» դեմ տնային խաղում, որտեղ «Ուրարտուն» պարզապես հիասթափեցրեց մեծ սպասելիքներ ունեցող երկրպագուներին։ Գունկոն իր թևերը պետք է եվրագավաթներում ցույց տա․․․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում