Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:00 12-07-2023

Արամ Սարգսյանն իրենից ոչինչ չներկայացնող մարդ է․ «Հայաքվե»-ն 5 օրում ավելի շատ ստորագրություն ունի, քան նրա կուսակցությունը

Երևանում «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում հունիսի 29-ին մեկնարկած և լայն թափ առած ստորագրահավաքը անհանգստացնում է իշխանության ներկայացուցիչներին։ Նման կարծիքներ են հնչեցնում ինչպես «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն, այնպես էլ բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ։

Նրանց խոսքով՝ իշխանությունները լծվել են ամեն կերպ սևացնել «Հայաքվե»-ն, քանի որ գիտակցում են, որ դա կարող է իրենց իշխանության վախճանը լինել։

Ուշագրավ է, որ բացի Նիկոլի Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից, «Հայաքվե» նախաձեռնությունը վտանգավոր են համարում արտախորհրդարանական ուժերը և այդ մասին բարձրաձայնում են հարկատուների գումարներով աշխատող Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, երեկ Հ1-ի եթերում անդրադառնալով «Հայաքվե» նախաձեռնությանն ասաց, թե այն Հայաստանի պետականության դեմ է․ «Ես մտածում եմ, որ այս մարդիկ ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ են սկսել գործել, այլ ՀՀ պետականության դեմ։ Այն գործընթացը, ինչն իրենք սկսել են, դրանով թշնամանք են սերմանում Հայաստանի ու Արցախի մեջ, ասում են՝ արցախցիներ, տեսեք, դուք այս նեղ վիճակում ապրում եք, իսկ հայերը նույնիսկ չեն ուզում գալ, ստորագրել, որ իրենք դեմ են, որ Արցախն անկախ լինի։

Կարծես ժողովրդավարական գործընթաց են սկսել, ստորագրություն են հավաքում, մարդկանց կարծիք են հարցնում։ Այն ժամանակ, որ այդ ուժերը ընտրություններ էին կեղծում, ում դրոշները տնկած են այդ հանրաքվեի հետևում․․․»։

Դիտարկմանը, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական նախաձեռնություն է, Արամ Սարգսյանն ասաց․
«Էդ մեյմունությունները թող պահեն ուրիշ տեղ, բոլորն էլ գիտեն, թե դրա թիկունքում ով է կանգնած, դրա համար էլ ստորագրություն չի հավաքվում։ Ասում են, որ դու ստորագրես, կդառնաս հայ։ Այսինքն՝ խնդիրը ժողովրդավարական է, բայց ռասիստական մոտեցմամբ, ես էլ ասում եմ՝ ես արդեն իսկ հայ եմ և ես ոչ եմ ասում «Հայաքվե»-ին։

Նախ այդ կարգով ստորագրություններ հավաքելով խնդիր են առաջացնում և պատրվակ են տալիս Ադրբեջանին, որ Ադրբեջանն ասի՝ տեսեք, նույնիսկ հայերը Հայաստանում ապրող, այլևս Ղարաբաղը չեն ուզում անկախ տեսնել։

Անցել է 1 շաբաթ, իրենք 50․000 ստորագրությունից 15․000-ն են հավաքել, ես կարծում եմ, որ անձնագրերը ստուգես, տակը շատ քիչ բան կմնա։ Այս 50․000-ը կհավաքեն, թե ոչ, մեծ խնդիր է։ Եթե չհավաքեն, գիտե՞ք ինչ մեծ վնաս է տալու, նույն Ադրբեջանն ասելու է՝ նույնիսկ Հայաստանում 50․000 մարդ չգտնվեց, որ ասի՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ»։

Հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով Արամ Սարգսյանի այս հայտարարություններին ասաց․
«Արամ Սարգսյանի տեսակետներն ընդհանրապես ուշադրության արժանի տեսակետներ չեն, որովհետև ինքն իրենից ոչինչ չներկայացնող մարդ է։ Արամ Սարգսյանը հանրային կյանք է հայտնվել հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, մինչև այդ իր ֆիզիկական գոյության մասին ոչ մեկ չի իմացել, որ Վազգեն Սարգսյանն այդպես եղբայր ունի, նույնիսկ Վազգեն Սարգսյանի շրջապատի շատ մարդիկ չեն իմացել, այսինքն՝ եքա մարդ է եղել, բայց իր գոյությունը չի նկատվել, նա ոչ մի բանով աչքի չի ընկել, չի նշանավորվել։ Նա մի բացառիկ տաղանդ ունի, որ այդքան ժամանակ վարչապետ է եղել, պատգամավոր է եղել, բայց դեռ մի իմաստ արտահայտող նախադասություն իր կյանքում չի արտահայտել։

Հիշո՞ւմ եք, թե Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը դրան ոնց էին բնութագրում՝ «Հոպլո»։ Հիմա նրա տեսակետները ո՞նց կարելի է ուշադրության արժանի դարձնել, անմիտ մարդ է նա և իր արտահայտած տեսակետը դրա ապացույցն է։

«Հայաքվե»-ի նախաձեռնությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթների վրա, այսինքն, եթե նույնիսկ «Հայաքվե» նախաձեռնությունը չլիներ, Քրեական օրենսգրքում փոփոխությունը չարվի, միևնույն է արգելված է, որ ՀՀ որևէ պաշտոնյա արտահայտի տեսակետ, որը կհակասի Անկախության հռչակագրին։

Երկորրդ։ Անմիտ է այն մարդը, որը մասնակից չի այդ գործընթացին և կասկածի տակ է դնում 15․000 քաղաքացու ազնվությունն ու վստահությունն այս գործընթացին մասնակցելը։ Նման տեսակետ կարող է արտահայտել այն մարդը, որը ներկայացուցիչներ ունի ստորագրության բոլոր կետերում և տեղեկություններ ունի, որ այնտեղ գործընթացը օրինական հիմքերի վրա չեն, բայց ինքը, եթե ներկայացուցիչներ ունենար, ապա կտեսներ, թե ինչ վարչական խոչընդոտներ են ստեղծում այդ գործընթացի համար, 2-րդ միջադեպն է լինում Մարտունի քաղաքում, շատ համայնքներում մինչ օրս տեղեր չեն հատկացրել, մյուս տեղերում հատկացրել են, բայց մարդկանց վրա վարչական ներգործություն են անում, թույկլ չեն տալիս, որ գնան, մասնակցեն, ով մասնակցում է, աշխատանքից ազատման պահանջներ են ներկայացնում, նման դեպք եղել է Երևանի թաղապետարաներից մեկում, որ նույնիսկ մաքրուհուն են աշխատանքից ազատել՝ «Հայաքվե» նախաձեռնությանը ստորագրելու համար։ Եթե ինքը գործընթացին որոշակի ֆունկցիոնալ մասնակցություն ունենար, ապա տեղյակ կլիներ այն վարչական ապօրինություններին, որով այս իշխանությունները փորձում են խոչընդոտներ ստեղծել այս գործընթացին։ Այս ո՞նց է լինում, որ այդ գործընթացին դեմ են իշխանությունները և իշխանամերձ կուսակցությունները, որոնցից մեկն ինքն է։

Ես վստահ եմ, որ այդ նախաձեռնությունը հաջողելու է։ Ինչ վերաբերում է արդյունքին, դուք պատկերացնո՞ւմ եք 50․000 ստորագրության համար նախատեսված է 2 ամիս ժամանակ և 5 օրվա ընթացքում հավաքվել է դրա 30 տոկոսը։ Ինքը, որ ընտրություններին մասնակցել է, ինչքա՞ն ձայն է տարել, թող մի հատ նայի իր ձայները։ Իր կուսակցությանը տված քվեների քանակն ավելի քիչ է, քան 5 օրում «Հայաքվե» նախաձեռնության օգտին տված ստորագրությունները։

Մենք այդպիսի կարգախոս չունենք, թե՝ «Ով չի մասնակցում «Հայաքվե»-ին, ուրեմն հայ չի», այդ ձևակերպման հեղինակն էլ է ինքը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին