Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:55 12-07-2023

Արցախի փողոցը դեռևս Լեռնային Ղարաբաղի փողոց չի դառնա

44-oրյա պատերազմի ավարտից և կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը պարբերաբար հոխորտում է, որ Արցախի Հանրապետություն չկա, կա Ղարաբաղ, որը պատկանում է Ադրբեջանին։ Վերջին շրջանում էլ Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։

Երեկ էլ Օragir.News-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասաց, որ Արցախի Հանրապետությանը Լեռնային Ղարաբաղ անվանելը Ալիևի պահանջն է, որին Հայաստանի իշխանությունները սիրահոժար հետևում է։

Այսօր Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել՝ հնարավո՞ր է՝ առաջիկայում Երևանում եղող Արցախի փողոցը վերանվանվի Լեռնային Ղարաբաղի փողոց կամ այլ անվանում ստանա։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Քաղաքապետարանը այդ մասին որևիցե քննարկում չունի»։

«Փողոցների անվանափոխությունը կատարվում է ավագանու որոշումներով, այսինքն, եթե ես մեծ ցանկություն ունեմ ինչ-որ x փողոց անվանափոխելու իմ անունով, դրա համար պետք է լինի ավագանիների որոշում։ Մեկ մարդու որոշելիք չի դա»,- ասաց Կոստանյանը և ավելացրեց, որ փողոցը վերանվանելու ծրագրեր բացարձակ չկան։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի