Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:45 12-07-2023

Հայաստանի դիրքորոշման մեջ «դրական առաջընթաց» կա, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է. Ալիև

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ այս տարի մայիսին՝ պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքի պարամետրերը, այդ թվում նաև Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված հանդիպման ժամանակ։

Ալիևը պնդել է, որ խաղաղության բանակցությունների վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը «հստակ է, տրամաբանական, և այն հիմնված է միջազգային իրավունքի վրա»։ Նրա համոզմամբ՝ այս սկզբունքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Ամեն դեպքում, կարծում եմ, որ նման հնարավորություններ կան»,- ասել է նա։

Ադրբեջանի առաջնորդը հայտնել է, մի քանի օրից նախատեսված բանակցությունների վերջին փուլերն ու բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն էլ ավելի մոտենալ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ այս հարցում ամեն բան Ադրբեջանից կախված չէ, և Հայաստանն իր հերթին պետք է պատրաստ լինի դրան և պետք է թղթին փոխանցի բառերով ասված սկզբունքները։

Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշման մեջ առկա է «դրական առաջընթաց»։

«Եթե անցյալ տարվա հոկտեմբերին նա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց` պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի, այդ թվում՝ Ղարաբաղի և անկլավ գյուղերի պարամետրերը։ Սա պետք է դիտարկել որպես դրական փաստ։ Հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերը ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն։ Ամեն դեպքում, մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այս տարվա մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար կմ2 տարածքում, որն ընդգրկում է նաև Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված անկլավները։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի