Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:58 11-07-2023

Հ1-ն Ալիևի պահանջը կատարում է սիրահոժար. Էդգար Ղազարյան

Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ վերջին շրջանում օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, մինչև վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։ Թեմայի շուրջ մտահոգություն հայտնել էր նաև Արցախի անվտանգության և զարգացման ճակատը։

Oragir.News-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասաց, որ այս ամենին զզուգահեռ մի գործընթաց էլ կա. «Ադրբեջանական հեռուստաընկերություններում էլ մի գործընթաց կա, ադրբեջանական հեռուստաընկերություններում էլ եղանակային տեսության ժամանակ ներկայացնում են՝ եղանակը Զանգեզուրում և, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների գործողությունները միշտ սինխրոն են, կարծում եմ, որ սա պետք է այդ համատեքստում դիտարկել»։

Ղազարյանը շեշտեց, որ այս իշխանություններն իրենց խոսույթից դուրս են բերել Արցախի Հանրապետություն, Արցախ եզրույթները, որը վաղուց է արվել։ «Ես կարծում եմ, որ ժամանակը կգա, ոչ հեռու ապագայում, և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը չի էլ հիշատակվի, կարճ ժամանակ հետո դրա ականատեսն էլ կլինենք։ Իլհամ Ալիևը ասել է, որ Լեռնային Ղարաբաղ վարչական միավոր գոյություն չունի, դրանք ընդամենը Ադրբեջանի տարբեր շրջաններ են և ոչ հեռու ապագայում դրանից էլ կհրաժարվեն, աստիճանաբար է լինում»։

Ղազարյանը վերհիշեց Փաշինյանի նախորդ ելույթները. «2020 թվականի նոյեմբերի 9-ին, որ ինքը ֆեյսբուքում կապիտուլյացիայի մասին գրառում էր արել, վերջում գրել էր. «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը» և հետո աստիճանաբար խոսույթից դուրս բերեց՝ ըստ ադրբեջանական պահանջների։

Այն, որ Արարատ Միրզոյանը հանդիպում է Բայրամովին, Փաշինյանը՝ Ալիևին, այդ ինչ հարցեր են քննարկվում, ինչ-որ բովանդականյին հարցեր չեն քննարկվում, ընդամենը նման պահանջներ են դրվում թե իրենց առաջ, թե Հանրայինի առաջ, իրենք էլ սիրահոժար իրենց ղեկավարության պահանջները կատարում են»,- եզրափակեց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում