Ներքին 3 տարի առաջ - 11:39 11-07-2023

Հ1-ի եթերից չի հնչում Արցախ անվանումը. հայտարարություն

Գոյաբանական խնդիր լուծող Արցախը զերծ չէ նաև լրացուցիչ հոգեբանական ճնշումներից, որոնք, որքան էլ տարօրինակ ու անցանկալի, գալիս են նաև Հայաստանից: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության և զարգացման ճակատը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերից չեն հնչում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները, իսկ օրերս էլ, ընդհանրապես, Արցախ անվանումը, ինչն անթաքույց ձևով ներդաշնակվում է ադրբեջանական խոսույթի հետ:
Ակնհայտ է, որ նման քաղաքականությունն ակամա քողարկված ձևով տանում է դեպի համակեցության պարտադրանք, ներարկում անընդունելի օրակարգ: Նման մոտեցումը ոտնահարում է արցախահայության իրավունքները և աղավաղում փաստացի կարգավիճակը բնորոշող տերմինաբանությունը:

Կրկնակի անընդունելի է, որ հեռուստաընկերության նման քաղաքականությունը կիսում և չարդարացված հնազանդությամբ իրագործում է նաև հեռուստաալիքի թղթակցական կետն Արցախում:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նման դիրքորոշումը և կոչ անում` հարգել Արցախի Հանրապետության գործող Սահմանադրությունն ու վերանայել որդեգրված քաղաքականությունը»։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Հայաստանի հանրային հեռուստաալիքը եղանակի տեսություն հաղորդելիս երկար տարիներ Արցախի Հանրապետության տարածքը ներկայացնելիս գրել է Արցախ, իսկ այժմ Լեռնային Ղարաբաղ անվամբ է ներկայացնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան