Մամուլ 3 տարի առաջ - 08:36 11-07-2023

Ինչո՞ւ են մարդիկ խաբվում և կորցնում գումարները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տեղեկատվական անվտանգության խնդիրը գնալով ավելի մտահոգիչ է դառնում: Հատկապես վերջին շրջանում քաղաքացիները մասնավորաբար սոցկայքերի միջոցով ավելի ու ավելի հաճախ են ստանում տարբեր բիզնեսներում ներդրումներ կատարելու առաջարկներ, և, ի վերջո, կորցնում են բավականին մեծ գումարներ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հուշում է՝ ինչպես հասկանալ առաջարկվող ներդրումը կե՞ղծ է, թե՞ ոչ, մյուս կողմից՝ օգնում հասկանալ՝ որտե՞ղ կարելի է վստահաբար ներդրումներ կատարել:

Մարտիրոսյանն ասում է, որ կան հայկական բիզնեսներ, որոնք դառնում են բաց բաժնետիրական ընկերություններ, այսինքն՝ ցանկացած մարդ կարող է դառնալ դրանց բաժնետերը: «Այսօր այդ ընկերությունները դեռ շատ չեն, բայց կարելի է ընտրել՝ տրամաբանելով, թե որ բիզնեսներն ունեն կայուն հիմք և զարգանում են: Հայաստանում այսօր դրանք, օրինակ՝ բանկերն են: Տեղեկատվական տեխնոլոգիաները ևս շարունակում են զարգանալ, սա անխուսափելի գործընթաց է և կարելի է փորձել ներդրում կատարել, օրինակ՝ տելեկոմների մեջ»,-նշում է փորձագետը: Սամվել Մարտիրոսյանը որպես օրինակ է բերում «Թիմ» տելեկոմը, որը Հայաստանում առաջինն է հայտարարել բաժնետոմսերի վաճառքի մասին, և այսօր քաղաքացին կարող է դառնալ դրա բաժնետեր, գործարքը բավականին հեշտ է, լուրջ գիտելիքներ ունենալու կարիք չկա:

Փորձագետը նշում է՝ նախ՝ վստահելի ընկերության մեջ ներդրում կատարելով՝ քաղաքացին կարող է վստահ լինել, թե որտեղ է ներդրում կատարում, բացի դա, փողը մնում է Հայաստանի տնտեսության մեջ, «ուստի շատ կարևոր է, որ մարդիկ ներդրումներ կատարեն հայկական բիզնեսներում», առավել ևս՝ չխաբվեն գայթակղիչ, բայց կեղծ առաջարկներից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում