Ներքին 3 տարի առաջ - 19:25 08-07-2023

Դուքյանային տրամաբանությունը պատուհաս է դարձել․ փաստաբանները կպահանջեն Անդրեասյանի հրաժարականը 

Երեքշաբթի՝ հուլիսի 7-ին, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի դիմաց փաստաբանները բողոքի ակցիա կիրականացնեն՝ պահանջելով Կարեն Անդրեասյանի հրաժարականը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ԲԴԽ-ն Արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթների հիման վրա մեկ օրվա ընթացքում դադարեցրեց 4 դատավորների լիազորությունները՝ մոտ 10-15 տարի առաջ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների հիման վրա։

«Պարզվում է՝ Արդարադատության նախարարությունը հետադարձ ուժ տալով իր նոր կարգավորմանը, ընտրանքային եղանակով որոշել է այս 3 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնել։ Հարցնում ենք՝ ինչ չափանիշների հիման վրա եք որոշել այդ 3 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկել, մյուսներին՝ ոչ, իրենք պատասխանում են, որ չափանիշ չունեն։ Ընտրանքային է։

Կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ ընտրանքը կիրառվում է սուբյեկտիվ գործոնի հիման վրա․ այս դատավորին չեն սիրում՝ իր նկատմամբ կիրառում են, մյուս դատավորին սիրում են՝ իր նկատմամբ չեն անում։ Դա ընդունելի չէ ժողովրդավարական պետությունում։ Այդ պրոցեսներն իրականացվել են դատավարական կոպիտ խախտումներով։

Նույնիսկ պրոցեսի ընթացքում հայտնվել է տեսանյութ, որտեղ Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը հանդիպել են սրճարանում։ Այդ հիմքով բացարկ հայտնվեց Անդրեասյանին, որը մերժվեց, մինչդեռ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենը շատ հստակ ասում է, որ դատավորը իրավունք չունի վարույթի մասնակցի հետ վարույթի քննման ժամանակահատվածում հանդիպել, եթե հանդիպել է՝ ուրեմն ինքը պետք է բացահայտեր ու ինքնաբացարկ հայտներ»։

Անդրադառնալով Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթին՝ Հարությունյանն ասաց, որ դա խայտառակության գագաթնակետն էր։ «Նախ Հարությունյանի նկատմամբ վարույթ հարուցվել է իր հարցազրույցի հիմքով, որտեղ նա հակադարձելով մեկ այլ ԲԴԽ դատավոր անդամին, ով ասել էր, որ իրենք որոշումները կոնսենսուսով են ընդունում՝ ասել էր, որ հույս ունի, որ նոր ԲԴԽ անդամի ընտրությունից հետո այդ կոնսենսուսը չի լինի։ Այսինքն, կոլեգիալ մարմինը իր բնույթին համապատասխան որոշում կկայացնի։ Այսինքն, բոլոր անդամները իրենց խղճի մոտ և իրենց համոզմամբ կքվեարկեն որոշումների օգտին, քանի որ կոնսեսուսը կոլեգիալ մարմնի համար նոնսենս է»։

Փաստաբանն ընդգծեց, որ դատավորի լսված լինելու իրավունքը կոպտորեն խախտելով՝ նրա նկատմամբ կիրառել են ամենախիստ սանկցիա, դադարեցրել են նրա լիազորությունները։ «Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը պասերով են սա անում։ Կարեն Անդրեասյանն ինքն է այն մասին ասել, որ իրենք ընկերներ են, համատեղ բիզնես ունեն, այս տարի շահույթ են բաշխել այդ բիզնեսով։ Ստացվում է, մի ընկերը գործը պաս է տալիս մյուս ընկերոջը, մյուս ընկերը դակում է որոշումները, սա անընդունելի է։ Դուքյանային տրամաբանությունը պատուհաս է դարձել դատական համակարգի համար։ Այս իրավիճակը չի կարող շարունակվել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան