Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:29 29-08-2025

Պահանջում ենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը՝ հաշվի առնելով Ցեղասպանության զոհերի հիշատակը պղծելու նրա կեցվածքը. Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Ծիծեռնակաբերդ կատարած այսօրվա շրջայցի արդյունքները ամփոփում ենք հետևյալ տխուր եզրահանգումներով.

Ա. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում շինարարական-վերանորոգման աշխատանքների անվան տակ հուշարձանին հասցվել է զգալի վնաս, կատարվել է պետական միջոցների օգտագործման անտրամաբանական ու քննություն չբռնող հաշվարկ, որի հիմքում լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան:

Բ. ԿԳՄՍ նախարարությունն ի դեմս նախարար Ժաննա Անդրեասյանի, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերության կողմից հուշարձանի կարգավիճակ ունեցող կառույցի տարածքում համապատասխան որակի աշխատանքներ տանելու և որակյալ բանվորական ուժ օգտագործելու համար: Շինարարության մեջ ներգրավված օտարազգի աշխատանքային միգրանտների ներգրավմամբ իրականացված քանդման ու ապամոնտաժման աշխատանքների արդյունքում հուշահամալիրի մույթերից 3-ը, տարածքի սալահատակը, դեպի հավերժական կրակը տանող աստիճաններն անվերականգնելի վնաս է հասցվել:

Գ. 1966-67 թվականներին մույթերի վրա տեղադրված երեսպատման բազալտե քարերը վերածվել են խճազանգվածի, իսկ տարածք բերված նոր շինաքարերի վրա արդեն տեսանելի են մեխանիկական ներգործման ու վնասվածքի հետքեր, որոնք անհնար են դարձնում դրանց օգտագործումը:

Դ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հանդեպ ԿԳՄՍ նախարարությունը և անձամբ նախարար Ժաննա Անդրեասյանը ցուցաբերել են արհամարհական վերաբերմունք ու հանցավոր անփութություն, հետամուտ չլինելով տարվող աշխատանքների նկատմամբ վերահսկողություն սահմանելուն:

Փոխարենը, իրականացված ոճրագործության հետևանքների հետ ծանոթանալով, նախարար Ժ. Անդրեասյանը հայտարարում է մասնագիտական նոր հանձնախմբի ստեղծման նպատակահարմարության մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցավոր գործելաոճի և համայն հայության համար սրբավայր հանդիսացող Հուշահամալիրի հանդեպ կրավորական ու նսեմացուցիչ վերաբերմունքի արտահայտություն:

Հաշվի առնելով վերոգրյալը, Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցված վնասը, ինչպես նաև հանցավոր անփութության ու դիտավորության արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պղծելու նախարարի բացահայտ կեցվածքը,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
Հետաքննել նախարար Ժաննա Անդրեասյանի գործունեության այս և մյուս կոռուպցիոն ու հանցավոր դրվագները և ՀՀ օրենսդրության համաձայն ենթարկել քրեական պատասխանատվության:

Խնդրում եմ տարածել ու միանալ այս պահանջին:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ