Ներքին 3 տարի առաջ - 22:30 07-07-2023

Երևանի քաղաքապետը 3-րդ և 4-րդ անգամ նույնպես պարտվեց․ ներկայացուցիչը՝ Սաղաթելյանի դեմ գործերի մասին

Երևանի քաղաքապետը 3-րդ և 4-րդ անգամ նույնպես պարտվեց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավագետ Վահե Գրիգորյանը։

«Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով իրականացվում է Իմ կողմից:

Հունիսի 9-ին արդեն իսկ հայտնել էի, որ Երևանի քաղաքապետը ընդդեմ Իշխան Սաղաթելյանի երկու գործերով` ՎԴ/5036/05/22 և ՎԴ/5094/05/22 պարտվել է:

Ահա քիչ առաջ ՀՀ Վարչական դատարանը ՎԴ2/0186/05/22 և ՎԴ2/0178/05/22 գործերով ևս Մեր պահանջներն բավարարել է, այսինքն` մերժել է Երևանի քաղաքապետի երկու հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի:

Հ.Գ. Հարգելի և սիրելի լրագրողներ, պարտվող կողմը Երևանի քաղաքապետն է ի պաշտոնե, բացակայության դեպքում` նրա պարտականությունները ժամանակավորապես կատարողը, քանի որ հայց հարուցելու իրավունքը պայմանավորված է համայնքի ղեկավարի պաշտոնով, իսկ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող(ները) չեն հրաժարավել հայցից. սա ընդունեք ի գիտություն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի