Ներքին 3 տարի առաջ - 19:29 07-07-2023

ԵԽ բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է 7 ամիս արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս:

«Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։

«Այցը հնարավորություն էր տեղում ավելի լավ հասկանալու իրավիճակը՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը և մարդասիրական լուրջ հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Չի կարելի հերքել, որ Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը։ Ադրբեջանը պետք է ապահովի ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով ՝ կատարելով նաև Միջազգային դատարանի և ՄԻԵԴ վճիռները ու ԵԽԽՎ-ի վերջերս ընդունված նոր բանաձևը»,- գրել է Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի