Ներքին 3 տարի առաջ - 18:58 07-07-2023

Դիլիջանցիներին ավտոբուսներ կտրամադրվեն՝ Իջևանում «ՀայաՔվեին» մասնակցելու համար

Մոտ մեկ շաբաթ է՝ մեկնարկել է «ՀայաՔվե»-ն, որը պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է և օրենքի ուժով այն արգելափակելը:

Oragir.News-ի հետ զրույցում «ՀայաՔվեի» ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն ասաց, որ որտեղ հասցեներ կան բացված, ակտիվությունը շատ մեծ է․ «Քաղաքացիները բողոքում են նրանից, որ բոլոր տեղերում այն բացված չէ»։

Խոսելով քաղաքացիների՝ հասցեների պակասով պայմանավորված դժգոհությունից՝ Պետրոսյանն ասաց․ «Օրինակ՝ Դիլիջանից դժգոհել են, խնդրել են, որ ավտոբուս տրամադրենք, գոնե Իջևանում ստորագրեն»։

Պետրոսյանը, խոսելով խնդրանքին ընդառաջելուց, ասաց, որ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, որ այդ խմբերին մյուս շաբաթվա մեջ հնարավորություն ունենան տեղափոխելու։

Պետրոսյանը հավելեց նաև, որ Դիլիջանի քաղաքապետը գրավոր մերժել է իրենց տարածք տրամադրել Դիլիջանում։

Խոսելով «ՀայաՔվե»-ի սահմանված ժամկետի ավարտից և հավաքված ստորագրությունների թվից՝ Պետրոսյանը ասաց. «Մինչև օգոստոսի 19-ը սահմանված ժամկետն է, բայց ես կարծում եմ, որ մի 20 օր շուտ կավարտենք։ Մեր հավաքած ստորագրությունները մի քանի անգամ շատ են պետք եղածից, որքան էլ իշխանությունները Հ1-ով և մնացած բոլոր հնարավոր ձևերով ապատեղեկատվություն տարածեն»։

Արամ Պետրոսյանը ավելացրեց, որ լուրջ խնդիրներ են առաջացել նաև Ավանում, թույլ չեն տվել իրազեկման տեղ դնել։

«Դա բացարձակ ապօրինի է արվում, մենք բոլոր հնարավոր ձևերով կփորձենք դա իրականացնել։ Իրենք թաղապետարանի աշխատակիցներով են իջել, ապամոնտաժել, այնինչ պետք է դիմեին ոստիկանություն, եթե գտնում էին, որ դա ապօրինի էր»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցրինք Պետրոսյանից, թե Արցախից հավաքված ստորագրությունները հետագայում ԿԸՀ-ն կընդունի՞, պատասխանեց. «Իհարկե ընդունելու են, եթե թույլ տան ստորագրել, չգիտեմ՝ ինչն է խնդիրը, բայց արհեստական խնդիրներ են ստեղծում այդ ID-ների 070 կոդով չի լինում ստորագրել, որը ապօրինի է»,- ասաց Պետրոսյանը և ավելացրեց, որ այդ խնդրին ևս պետք է լուծում տրվի։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի