Ներքին 3 տարի առաջ - 12:33 07-07-2023

«Ծիրան» սուպերմարկետում ադրբեջանական երգ հնչե՞լ է

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, հայտնել էր, որ երեկ երեկոյան, «Ծիրան» սուպերմարկետների ցանցի Գայի պողոտայի մասնաճյուղում գնումներ կատարելիս, լսել է, որ խանությում հնչում է արդբեջանական երգ․ «Սկզբում չհասկացա՝ ինչ կատարվեց, մինչև փորձեցի աշխատակից գտնել, որ ասեմ՝ անջատեն, երգը փոխեցին»,- ասաց նա։

Oragir.News-ը, պարզաբանում ստանալու նպատակով, կապվեց սուպերմարկետների ցանցի հետ։

Հարցին՝ խանութում ադրբեջանական երաժշտություն հնչե՞լ է, թե ոչ, սուպերմարկետների ցանցի մարկետինգի բաժնի ղեկավար Ալիսան ասաց, որ նման բան չի եղել․ ««Ծիրան» սուպերմարկետների ցանցի անունն արդեն խորհրդանշում է հայկականը, ո՞նց կարող է նման բան լինել։ Վստահեցնում եմ՝ նման բան չի եղել։ Մեր սուպերմարկետներում երաժշտությունը ցանցային է, որևէ մասնաճյուղում ըստ քմահաճույքի կամ նախընտրության երգեր չեն դրվում»։

Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է երգը պատահաբար միացված լինի, Ալիսան ասաց․ «Մենք համագործակցում ենք Մարշալ ռադիոկայանի հետ, ունենք հավաքած երգացանկ։ Մեր ցանցերում նման երաժշտություն չի կարող հնչել, մենք ամեն ինչ վերահսկում ենք և դա էլ մեր վերահսկողությունից դուրս մնալ չի կարող»։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի