Ներքին 3 տարի առաջ - 21:00 06-07-2023

Առանց հրամանատարի, բայց հացով․ վարժական հավաքների ողջ պերճանքն ու թշվառությունը

Կառավարության որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ հայտարարվեցին շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Վարժական հավաքներին ներգրավվել են մինչև 2715 քաղաքացիներ, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Оragir.News-ը զրուցել է վարժական հավաքի մասնակիցներից մեկի հետ, որը հունիսի 30-ին է դիրքերից իջել։

Նախքան դիրքեր բարձրանալը

«Սկզբում գնացինք զինկոմիսարիատ, հետո բուզննություն անցանք, որը, կարծում եմ, ավելի շատ ձևական բնույթ էր կրում։ Ինչևէ, մոտ 500 հոգու կանչել էին պալիգոններ, ճղած վրաններ էին տեղադրել, զորքին անտեր թողել, գնացել էին։ Ոչ մի պարապմունք, ոչ մի կրակային պատարստություն չանցկացրինք։ Մի մասը գնում էր տուն, լողանում, հագուստը փոխում, առավոտը նորից վերադառնում։ Անհնար էր այդ անձևին, ճղած պալատակների տակ մնալը։ Դոշակները լրիվ ջուր էին լինում, ծալում, դնում էինք մի կողմ, հետո նորից իր կոյկեքի վրա շարում»։

Դեպի դիրքեր

«Մոտ 1 շաբաթ պալիգոններում մնալուց հետո տեղափոխվեցինք Սյունիք, գիշերեցինք զորամասերից մեկում, առավոտյան բարձրացանք Սյունիքի դիրքեր։ Բոլորիս համազգեստ, այդ թվում՝ բուշլատ, բատինկա էին բաժանել, նաև քնապարկ ու անձրևանոց էին հատկացրել, վերջին 2-ը զենքերի հետ հանձնեցինք իրենց։ Դիրքեր բարձրանալիս հետներս նաև սնունդ բարձրացրինք՝ թե՛ մեր, թե՛ այդ պահին դիրքերում գտնվող տղերքի համար։ Խաբեությամբ տարան 1-ին գիծ՝ թշնամու նշանառության տակ գտնվող դիրք։

Մեզ ասել էին, որ 2-րդ, 3-րդ գծում ենք լինելու, բայց երբ հասանք տեղ, հասկացանք, որ 1-ին գծում ենք, մեր դիմաց թշնամու դիրքերն էին։ Թշնամին մեր իսկ հողում ամրաշինական աշխատանքներ էր կատարել, բետոնե շինություններ կառուցել, իսկ մեր դիրքերը խղճուկ վիճակում էին։ Խրամատ մտնելիս մարմնի կեսը դրսում էր մնում, այսինքն՝ ադրբեջանցիները ցանկացած պահի կարող էին կրակել խրամատում գտնվող զինվորի վրա։ Բացի այդ՝ պալատկա էին տեղադրել, որը ևս թշնամու կողմից դիտարկվում էր ու ցանկացած պահի կարող էին այն տրաքացնել։ Վրանը ահավոր վիճակում էր, անձևի ժամանկ կաթկթում էր, բացի այդ՝ շատ փոքր էր։ Այն նախատեսված էր 50 հոգու համար, բայց, որ 2-հարկանի մահճակալներ տեղադրվեին, այսինքն՝ ամեն հարկում 25 մարդ։ Բայց ՊՆ-ն այդպես էլ մահճակալ չհատկացրեց, ստիպված դոշակները փռեցինք գետնին ու այդպես քնեցինք։ Քանի որ վրանը փոքր էր, 40 հոգի հազիվ տեղավորվեցին, ու դա այն դեպքում, երբ դոշակները իրար կպած էինք շարել։ Մնացած տղերքը դրսում ցելոֆաններով հարմարություն ստեղծեցին, այնքան որ անձրևի տակ չմնան ու այդպես 2 շաբաթ»։

Մարտական հերթապահություն

«Չգիտեմ՝ որքանով է ճիշտ դա մարտական հերթապահություն անվանել, քանի որ ոչ մի առաջադրանք չունեինք։ Տվել էին մի հատ ավտոմատ, 4 հատ մագազին ու հաջողություն մաղթել։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե թշնամու կրակոցների դեպքում ինչ կարող էր լինել, համենայն դեպս մեզնից ոչ մեկ ողջ չէր մնա։ Ծառայությունը անցնում էր հետևյալ կերպ՝ արթնանալ, ուտել, քնել, նորից արթնանալ, ուտել, քնել։ Ամբողջ օրը լաթերով, կիսահագնված նստած էինք։ Ու էլի եմ ասում՝ նստած էինք անմիջապես թշնամու նշանառության տակ, պարզապես մի բան կար, որի մասին չեմ բարձրաձյանում, դա էր իրենց հետ պահում կրակելուց»։

Զինվորի սնունդ

«Միակ բանը, որից չեմ կարող բողոքել, սնունդն էր։ ՊՆ-ի մակնշում չկար վրան, ինչ-որ կազմակերպություն էր, բայց անունը չեմ հիշում, չեմ ֆիքսել, բայց նորմալ սնունդ էր՝ մաքուր, որակով, կշտացնող»։

Մարտական հերթապահության ավարտ

«Ծիծաղելի էր։ Հունիսի 30-ն էր, արդեն 2 շաբաթ անցել էր, որ դիրքերում էինք, մեկ էլ թանկարժեք մեքենայով մի սպա հայտնվեց տարածքում, թե բա՝ ամեն ինչ կարգի՞ն է։ Ասացինք՝ դու ո՞վ ես, ո՞ւր էիր էս 2 շաբաթ, ինչի՞ ավելի շուտ չէիր գալիս։ Պատկերացնո՞ւմ եք, մենք այս 2 շաբաթվա մեջ ընդհանրապես հրամանատար չտեսանք, որը կուղղորդեր, ցուցումներ կտար, թշնամու հնարավոր հարձակամն դեպքում կասեր, թե ինչ պետք է անել, որ ուղղությամբ առաջ գնալ։ Տղերքը վրա տվեցին այս սպային, ձայնը կտրեց, հեռացավ»։

«Զորացրում»

«Դա էլ մի ուրիշ խայտառակություն էր։ Ավտոբուսներում տեղ չկար, տղերքից շատերը մնացել էին դրսում։ Հրամանատարությունից մեկն եկավ, բոլորին իջեցրեց ավտոբուսներից, նորից սկսեց տեղավորել։ 25-հոգանոց ավտոբուսում 30 մարդ էին նստեցնում, վեճ սկսվեց, ասացին՝ չե՞ք կարողանում մի 2 ավտոբուս ավելի հատկացնել, մարդկանց նորմալ տեղափոխեք, պատասխանեցին՝ ավտոբուս չկա, պետք է մի ձև հարմարվեք։ Ստիպված իրար քիփ-քիփ նստած 5-6 ժամ ճանապարհ եկանք, գիշերվա հազարին հասանք տեղ»։

Վարժական հավաքի մասնակիցների աշխատավարձերի վճարում

«Թե՛ մենք, թե՛ մեզնից առաջ հավաքներին մասնակցած և վերադարձած տղերքը մինչ օրս գումարները չեն ստացել, երեկ ասել են՝ 1-2 օրից կվճարենք, սպասում ենք․․․»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում