Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:09 06-07-2023

ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 6-ին մասնակցել է Երևանում անցկացվող «Արդյունաբերական ձեռնարկությունների թվային փոխակերպում. նոր բիզնես մոդելներ և տեխնոլոգիաներ» թեմայով միջազգային համաժողովին՝ նվիրված արդյունաբերական ձեռնարկություններում թվային տեխնոլոգիաների ներդրման միտումներին և հեռանկարներին:

Գևորգ Մանթաշյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, կարևորել նման հանդիպումների անցկացումը, որոնք լուրջ հարթակ են հանդիսանում ոլորտի առկա միտումները քննարկելու, նոր գաղափարներ գեներացնելու և զարգացման ուղիներ մշակելու համար:
Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է թվայնացման ուղղությամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեությունը.

«Մեր նախարարությունն է մշակում Հայաստանի թվայնացման քաղաքականությունը, որի հիմնական նպատակը թվայնացման գործիքակազմի մշակումն է։ Արդյունաբերության մեջ թվայնացման ներդրումն ինքնանպատակ չէ։ Սա անչափ կարևոր գործընթաց է, որն ավելացնում է մեր մրցունակությունը և բարձրացնում արտադրության արդյունավետությունը։

Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչպես կարող ենք օգնել մեր ստարտափներին, ինչպես նաև փոքր, միջին ու խոշոր ձեռնարկություններին, որպեսզի ավելի շատ թվային լուծումներ առաջարկեն»,- ասել է Գևորգ Մանթաշյանը։

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարի տեղակալ Անդրեյ Զարենինը, «ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը, «Վիվա-ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը և այլոք։

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի պետական և մասնավոր կազմակերպությունների ղեկավարներ և մասնագետներ, արդյունաբերական ձեռնարկությունների, նաև՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակներում կքննարկվեն արդյունաբերության տարբեր ոլորտներում թվային գործիքների ներդրման, թվայնացման ժամանակակից լուծումներին ու զարգացումներին վերաբերող թեմաներ։

Միջոցառումը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամը և «Թվային տնտեսություն» կազմակերպությունը՝ ՌԴ թվային զարգացման նախարարության մասնակցությամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում