Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 16:41 06-07-2023

Զախարովան չի մեկնաբանել Արցախի նախագահի հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանն առ այն, որ նախորդ տարի Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի Աղավնո, Սուս և Բերձոր բնակավայրերի՝ նախատեսված ժամկետից շուտ և փաստացի եռակողմ պայմանավորվածությունների խախտմամբ Ադրբեջանին հանձնումը տեղի է ունեցել ռուսական կողմի առաջարկով՝ Ադրբեջանի ռազմական գործողությունը թույլ չտալու պատճառաբանությամբ:

«Գիտեք՝ ես ծանոթ չեմ ինչպես Ձեր նշած հայտարարություններին, այնպես էլ հիշատակած պաշտոններին, ուստի չեմ պատրաստվում մեկնաբանել: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխմանը, ապա փոփոխությունները տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով համաձայնեցման արդյունքում: Ուստի այս հարցի շուրջ չհամաձայնեցված գործողության կամ մեկ-երկու երկրի՝ եռյակի կարծիքը հաշվի չառնելու մասին խոսելն ազնիվ չէ», - նշել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
23:25 Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն