Ներքին 3 տարի առաջ - 13:22 06-07-2023

Շատ թոշակառուներն անկանխիկ են ստանում գումարը, բայց ամսվա վերջում հետվճար չեն ստանում. Մեղավորը բանկերն են. Փաշինյան

Հուլիսի 1-ից բարձրացված կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա` մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ նվազագույն կենսաթոշակն իր չափով համապատասխանում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին։

«Սա նշանակում է, որ այդ մեթոդաբանությամբ մեր կողմից տրվող բոլոր թոշակառուներն իրենց նվազագույն պարենային կարիքները կարող են հոգալ։ Առավել ևս, եթե մեր սիրելի կենսաթոշակառուներն օգտվում են հետվճարի ծրագրից, ապա ավելի բարձր ցուցանիշ կունենան»,– հայտարարեց նա։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանն իր հերթին նշեց, որ հուլիսի 4–ին իրենց կողմից բոլոր վճարումները, փոխանցումները կատարվել են բոլոր բանկերին և Հայփոստին։

«Թոշակներն ու նպաստերը տալիս ենք նույն ամսում։ Հետևաբար, մարդիկ ստանում են հուլիսի` արդեն իսկ բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները»,– ընդգծեց նա։

Փաշինյանը միաժամանակ նշեց, որ շարունակում են բանկերի հետ կապված ահազանգեր ստանալ, որ շատ թոշակառուներն անկանխիկ են ստանում գումարը, սակայն ամսվա վերջում հետվճար չեն ստանում։ Ըստ վարչապետի` դրա պատճառն այն է, որ դեռ կան բանկեր, որոնք որոշել են չմասնակցել սոցիալական այդ ծրագրին, ինչը շատ վատ է եւ անհասկանալի։

Նշենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են։ Ըստ այդմ՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 36,000 դրամ` 31,600 դրամի փոխարեն, աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանվել է 24,000 դրամ` 21,000 դրամի փոխարեն, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվել է 1,750 դրամ` 1,600 դրամի փոխարեն։

Կառավարության ծրագրի համաձայն` պետական կենսաթոշակների չափերը մինչև 2026 թվականը պարբերաբար կբարձրացվեն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում