Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:49 06-07-2023

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս պապի տնկած ծառից տան համար հուշանվերներ պատրաստել

ՀՀ-ում շատ եմ ճամփորդում և չեմ վարանում երբեմն քաղաքացիների տնամերձ այգիները մտնել, նրանց հետ զրուցել։ Գործնականում կարող եմ արձանագրել, որ տնամերձ հողակտորները քաղաքացիների բարեկեցության դրական ազդեցության շատ ցածր արդյունավետություն ունեն։ Այս մասին, այսօր՝ հուլիասի 6-ին, կառավարությայ նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կռավարության որոշմանը, որով նախատեսվում է Տավուշի երկու գյուղերում տնամերձ հողամասերում հավաստագրված ծառատեսակների տնկման և խնայող ջրային համակարգերի ներդրման փորձնական ծրագիր իրականացնել:

«Տնամերձ այգիներում հիմնկանում տնկված են ծառեր, որոնք տնկվել են անցյալ մի ժմանակաշրջանում և դրանից հետո, ըստ էության, էդ ծառերի կամ այգիների մշակման ուղղությամբ մեծ աշխատանք չի արվել, որովհետև դա նայվել է որպես հոբբի:
Երկրորդը, կան բազմաթիվ հողեր համայնքներում, որոնք նույնիսկ հոբբիի մակարդակով չեն մշակվում: Կան այգիներ, որոնք բերքատվություն չունեն էլ: Հիմա գաղափարն այն է, որ պետությունը քաղաքացիներին առաջարկում է՝ ասելով՝ եկեք այդ հին, ոչ բերքատու կամ սակավ բերքատու մշակաբույսերից ազատեք հողը, արմատախիլ արեք ինչ կա չկա, ևպետությունը կփոխհատուցի ձեզ 95 տոկոս ֆինանսավորմամբ, որ հավաստագրված տնկիներ կտրամադրի ձեզ և կաթիլային ոռոգում անցկացնելու հարցում կաջակցի ձեզ:

Եթե կարողանանք այն էֆեկտին հասնել, որ ամբողջ գյուղի բոլոր տնամերձերը այդ նույն մշակաբույսը տնկեն, սկսեն մշակել նմոր տեռխնոլոգիաներով, այդ գյուղը դառնում է այդ մշակաբույսի արտահանման, մշակման կլաստեր»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ ծրագիրը հեշտ չի լինելու էմոցիոնալ տեսակետից. «Այս ընթացքում էլ խոսել ենք, ասում են` հա, ծառը բերք չի տալիս, բայց պապս է տնկել, ո՞նց հանեմ։ Բա պապն էլ է պապ ունեցել, պապի պապն էլ է ծառ տնկել, բա ո՞նց է, որ հիմա պապի պապի տնկած ծառը չի այգում, այլ ընդամենը պապի։ Որովհետև պապը իր պապի տնկած ծառը ինչ–որ մի բան արել է»,– ասաց Փաշինյանը` խորհուրդ տալով պապի տնկած ծառից տան համար հուշանվերներ պատրաստել ու պահել։

Վարչապետը գյուղացիներին հորդորեց իրենց տնամերձ հողամասերի համար բուսատեսակներ ընտրելիս լսել մասնագետների կարծիքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում