Ներքին 3 տարի առաջ - 11:13 05-07-2023

Ծ*ող, գան*ոն. ՔՊ-ական պատգամավորի մայրը հայհոյանքներով պաշտպանում է Արցախն ուրացող դստերը

ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը երեկ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը:

«Մեր կողմից՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, հասկանալով, որ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի եւ ԼՂ ներկայացուցիչների միջեւ՝ միազգային ներկայությամբ»,- իր ելույթում նշել էր ՔՊ-ական պատգամավորը:

Մարիա Կարապետյանի այս ելույթից հետո ֆեյսբուքյան օգտատերերը սկսեցին նրա վերջին գրառման տակ հիշեցնել, որ Արցախը հայկական է, և ո՞վ է իրենց իրավուք տվել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Օգտատերերը ՔՊ-ական պատգամավորին կոչ են անում տեղափոխվել Բաքու, որոշների նյարդերն էլ չեն դիմացել և հայհոյանք են գրել պատգամավորի հասցեին:

Այստեղ ՔՊ-ական պատգամավորին օգնության է հասել նրա մայրը՝ Աիդա Հայրապետյանը: Տիկին Աիդան ամենավերջին հայհոյանքներով պաշտպանել է Արցախն ուրացող դստերը:

Oragir.News-ը ներողություն է խնդրում իր ընթերցողներից, սակայն կից ներկայացնում ենք ՔՊ-ական պագամավորի մոր մեկնաբանությունները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է