Ներքին 3 տարի առաջ - 20:08 04-07-2023

Մենք չենք ապրում, գոյատևում ենք. Արցախում հաշվում են ցորենի ամեն հատիկը

«Նման սահմանափակումների կիրառումը 21-րդ դարում հնարավոր եմ համարում այնպես, ինչպես շրջափակման մեջ 120.000 մարդ պահելը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ խոսելով Արցախում վաղվանից կիրառվող սահմանափակումներից։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահը երեկ հաստատել է Կառավարության N 543-Ն որոշումը՝ Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին՝ պայմանավորված 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լրիվ շրջափակման հետևանքով առաջացած պարենային մթերքների խնայողական օգտագործման անհրաժեշտությամբ:

Գայստյանը նշեց, որ բոլորն էլ տեսնում են, որ Ադրբեջանը միջազգային ոչ մի նորմի համահունչ չի գործում։

«Բլոկադայի շարունակական պայմաններում սահմանափակումների կիրառումը պետք էր, մի բան էլ ուշացած է։ Պետք է հստակ մեթոդներ կիրառենք, որ որքան հնարավոր է, մաքսիմալ երկար կարողանանք մեր հայրենակիցների առաջին անհրաժեշտության ապրանքների բավարարման գործընթացը ճիշտ կազմակերպել»,- ասաց Գալստյանը։

Գալստյանն ընդգծեց. «Եթե այսօր կան մարդիկ, որոնք իրենց կարողանում են ճոխություններ թույլ տալ, պետք է այդ ճոխություններից հրաժարվեն, որ կարողանանք ավելի երկար գոյատևել, մենք չենք ապրում, այլ գոյատևում ենք 21-րդ դարում։ Սահմանափակումներ պետք է լինեն, և դա պետք է ուղղված լինի այս իրավիճակում յուրաքանչյուր ցորենի հատիկի ճիշտ տեղաբաշխելուն»։

Խոսելով Արցախի նախագահի հնչեցրած այն մտքից, որ տեղին չէ, երբ բնակիչները դժգոհում են Արցախում տիրող իրավիճակից, ասում, որ սննդի հետ կապված խնդիրներ կան, Գալստյանն ասաց. «Դա իշխանությունների ցանկությունն է, եթե բարձրաձայնում է ժողովուրդը, դա իրենց համար խնդիր է դառնում, և նրանք այդ ճանապարհով փորձում են պայքարել իրենց խնդիրները լուծելու համար։ Իրենք դա որակում են որպես խուճապ, իսկ շատերն ասում են, որ դա ժողովրդի արդարացի պահանջն է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը