Ներքին 3 տարի առաջ - 14:48 04-07-2023

Վարդան Օսկանյանը որոշել է, որ իր մոտ ստացվելու է ժողովրդին հիմարացնել. Վահագն Ալեքսանյան

Չգիտեմ, թե ինչու՞ է Վարդան Օսկանյանը որոշել, որ տասնյակ անհաջող փորձերից հետո իր մոտ միևնույն է ստացվելու է ժողովրդին հիմարացնել, բայց փաստ է, որ նորից սխալվել է։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Նախ գնացել, ստորագրում է մի օրենքի նախագծի տակ, որն ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը պիտի ենթադրի քրեական պատիժ։

Շատ լավ, բայց նույն Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ են բանակցել մի տարբերակի շուրջ, որով Ղարաբաղը պիտի փոխանակվեր Մեղրիի շրջանի հետ։ Եթե Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէին ճանաչում, էդ ինչպե՞ս էին ՀՀ սուվերեն տարածք Մեղրին դրա դիմաց Ադրբեջանին տալիս։ Ու դեռ մի բան էլ Քոչարյանը գլուխ էր գովում վարչապետ Արամ Սարգսյանի մոտ, որ այդ տարբերակը ինքն է չեխ լրագրողի միջոցով դրել հայր Ալիևի սեղանին։

Բայց սա դեռ ամենը չէ, Օսկանյանն ասում է.- «Պատերազմը ոչ թե քիչ հավանական էր, այլ բացառված էր, Փաշինյանն է իր քայլերով պատերազմը բերել ժողովրդի գլխին»։

Այստեղ էլ նախ պետք է հարցնել, բա եթե բացառված էր, ապա ի՞նչ էր Ապրիլյանը։ Լավ եթե նույնիսկ պնդում եք, որ Ապիլյանից հետո էր բացառված, ապա այդ դեպքում ի՞նչ էր խոսում Սերժ Սարգսյանը հեղափոխությունից մեկ շաբաթ առաջ ԱԺ ամբիոնից։ Այդ ի՞նչ բանակցային փակուղու մասին էր խոսում, այդ ի՞նչ ռազմական ճանապարհի մասին էր խոսում, որից Ադրբեջանը ըստ իրեն չէր պատրաստվում հրաժարվել։

Լավ, պարոն Օսկանյանը իրոք մտածում է, որ մարդիկ հիշողություն չունե՞ն։

Իսկ ստորագրահավաքի մասով էլ, Օհանյանին ու մյուսներին ընդամենը ոգևորում է փաստը, որ օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող ու հիմա սոխակ կտրած խոսել է, որ խոսում են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում