Ներքին 3 տարի առաջ - 22:30 03-07-2023

Նիկո՛լ, Պապիկյան Սուրո՛, էս ա ձեր դեմքը, զինվորը ճղած պալատկի տակ ա քնում. վարժական հավաքի մասնակից

«Մեզ դրել էին մատաղացու գառան տեղ, ուղարկել առաջին գիծ, բայց տարրական պայմաններ չէին ապահովել, ողջ մնալու հավանականությունը 50-50 էր»,- Oragir.News-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, մասնավորապես պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից դժգոհեց օրերս վարժական հավաքներին մասնակցած ՀՀ քաղաքացիներից մեկը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում:

Քաղաքացին լուսանկար է տրամադրել, որտեղ երևում է, որ վրանի տակ գիշերող տղաները դոշակները մի կողմ են տարել, որպեսզի անձրևից չթրջվեն:

«Մեկ շաբաթ պալիգոններում մնալուց հետո բարձրացանք Սյունիքի դիրքեր: Այն, որ պալիգոններում ճղած վրանի տակ էինք գիշերում ու անձրևի ժամանակ ստիպված էինք լինում դոշակները հավաքել, որ չթրջվի, էլի նորմալ էր, մտածում էինք՝ թող ներքում սենց լինի, բայց դիրքերում մեր ախպերների համար հարմարությունները լավ լինեն: Ոչ մի բողոք, ոչ մի բառ չենք ասել այդ մասին, բայց երբ հասանք Սյունիքի դիրքեր՝ 1-ին գիծ, տեսանք, որ մեզ կոնկրետ որպես մեշեն էին տարել: Թշնամու դիրքերը, որ գտնվում են մեր հողի մեջ, ամուր կառուցված են, իսկ մերն անգամ նորմալ խրամատ չկա, ճղած պալատկի մեջ էինք մնում, որը թշնամու կողմից դիտարկվում էր ու ցանկացած պահի կարող էին կրակել: Նիկո՛լ, Պապիկյան Սուրո՛, էս ա ձեր դեմքը, զինվորը ճղած պալատկի տակ ա քնում: Թե բա՝ բանակի համար ամեն ինչ անում ենք, ոչ մի բանի կարիք չունի բանակը: Դուք միայն ձեր ստամոքսի մասին եք մտածում, իմացեք, որ զորքը ձեզ ատում է: Եթե չեք կարողանում բանակ պահել, ռադ եղեք, հերիք է ձեր քմահաճույքների պատճառով մեր տղերքը զոհվեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Դիրքերից վերադարձած քաղաքացին նաև տեսանյութեր է տրամադրել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով դրանք չենք հրապարակում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում