Ներքին 3 տարի առաջ - 20:43 03-07-2023

Երեք անձ ձերբակալվել է Քարակերտի գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական վարույթով

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մի շարք անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Քարակերտի գիշերային ակումբում տեղի ունեցած սպանության դեպքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«2023թ. հուլիսի 3-ին՝ ժամը 05:26-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության են ընդունվել նույն մարզի Քարակերտ բնակավայրի երեք բնակիչներ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:

Նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում գործող գիշերային ակումբի տնօրենից այն մասին, որ Քարակերտ բնակավայրում իր կողմից շահագործվող գիշերային ակումբում վիճաբանություն է սկսվել հաճախորդների միջև, ինչը վեր է ածվել ծեծկռտուքի:

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի, 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 3-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային անհրաժեշտ և անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից, ինչպես նաև հնարավոր հանցագործություն կատարած անձանց շրջանակը, շարժառիթը։

«Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, հիշյալ օրը ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել ակումբի հաճախորդների՝ մի կողմից Քարակերտի 4 և Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրի 2 բնակիչների միջև։

Վիճաբանողները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում Արտենիի 23-ամյա բնակիչն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է իրենց հետ վիճաբանող քարակերտցիներից մեկին, ով մահացել է հիվանդանոցում:

Նույն օրը հաղորդում է ստացվել նաև Արտենիի հիշյալ 23-ամյա բնակչից այն մասին, որ իրենց հետ վիճաբանող անձանցից մեկն իր ձեռքին եղած մահակով, իսկ մյուսները ձեռքերով և ոտքերով հարվածեր են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, որից հետո ինքը ծալովի դանակով հարվածներ է հասցրել իրեն ծեծողներին` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով և, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել սպանության, ֆիզիկական ներգործության և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նշվում է որ երեք անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ 23-ամյա նշված երիտասարդը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, մեկը՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ երրորդը 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ, կատարվել են առգրավումներ, նշանակվել է դատահետքաբանական, ինչպես նաև, տուժողի (տուժողների) մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով, դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur