Ներքին 3 տարի առաջ - 19:06 03-07-2023

Թիրախում նորից գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ գյուղացիներն են․ ԱՀ դատախազություն

Արցախի դատախազությունը հայտնել է ադրբեջանական սադրանքների հարցով ստուգումների մասին։

«2023թ. հունիսի 14-ին, ժամը 08:50-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի վարչական տարածք հանդիսացող՝ «Խզազին տակ» կոչվող տեղամասի մոտակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով` հիշյալ տեղամասում «T-70» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սասուն Բենիկի Հովսեփյանին և Խաչիկ Եղիշեի Հովսեփյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով, զգալի չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել տրակտորի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Ս. Հովսեփյանի և Խ. Հովսեփյանի կողմից պատսպարվելու պատճառով:

26.06.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտունու շրջանի դատախազությունը:

2023թ. հունիսի 25-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի վարչական տարածքի՝ Մյուրիշեն գյուղից Ավդուռ գյուղ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով` նույն տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Միքայել Անդրանիկի Մեժլումյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել վերջինիս կողմից վարվող «Բելառուս» մակնիշի տրակտորի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Մ. Մեժլումյանի կողմից պատսպարվելու պատճառով:

Նշված նյութերով քրեադատավարական ստուգումները շարունակվում են:

2023թ. հունիսի 28-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածք հանդիսացող՝ «Ղուրուսու» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով` նույն տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Բախշի Սերգեյի Ղահրամանյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել վերջինիս կողմից վարվող տրակտորի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Բ. Ղահրամանյանի կողմից պատսպարվելու պատճառով:

Նշված նյութերով քրեադատավարական ստուգումները շարունակվում են:

2023թ. հունիսի 28-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի վարչական տարածք հանդիսաղոց՝ «64 հեկտար» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով՝ նույն տեղամասում «Ջոնդեր» մակնիշի հացահատիկահավաք կոմբայնով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վահե Բենիկի Առստամյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել վերջինիս կողմից վարվող կոմբայնի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ արձակված գնդակներից Վ.Առստամյանի կողմից պատսպարվելու պատճառով:

Նշված նյութերով քրեադատավարական ստուգումները շարունակվում են»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը