Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:36 01-07-2023

ՊԵԿ-ը հնարավորություն չի տալիս ՀՀ քաղաքացիների մի մասին իրենց մեքենաները վաճառել ԵԱՏՄ տարածքում

Մոտ մեկ ամիս առաջա Oragir.News-ն ահազանգել էր, որ մինչև 2014 թ․ Հայաստան ներմուծված մեքենաները հնարավոր չէ վաճառել ԵԱՏՄ երկրներում։ Մենք ահազանգեր էինք ստանում քաղաքացիներից, որոնք ցանկանում են մեքենա վաճառել ԵԱՏՄ տարածքում։ Այս անգամ մեզ ահազանգած քաղաքացին պատմեց, որ այն մեքենաները, որոնք 2014 թ․ առաջ էին ներմուծվել Հայաստան, իրենք չեն կարողանում ԵԱՏՄ տարածքում վաճառել, թեև օրենքը դա թույլատրում է։

Այս առնչությամբ պարզաբանում ստանալու համար մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՊԵԿ լրատվական ծառայությունից։

Ըստ ՊԵԿ-ից ստացած պարզաբանման՝ համաձայն ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի հավելված 3-ի 12,13,30,31 և 37 կետերի՝ ինչպես նաև հավելված 4-ի երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870431 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափով 2023 թ-ի հունվարի 1-ից՝ անկախ ներմուծման տարեթվից ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ՝ բացառությամբ 339 հատ տրանսպորտային միջոցների, որոնց հայտարարագրումն իրականացվել է ԵՏՀ խորհրդի 2020 թ-ի փոերվարի 21-ի թիվ 20 որոշման և ԵՏՀ խորհրդի 2020 թ-ի ապրիլի 3-ի թիվ 49 որոշման համաձայն։

Ըստ մեր ունեցած տեղեկություններին՝ մեքենաների արտահանման խնդիրները կապված են ՊԵԿ-ում մինչև 2014 թ-ը ներմուծված մեքենաների մասին տեղեկատվական բազայի բացակայությամբ։

Այս առնչությամբ՝ ՊԵԿ-ից մեզ հայտնեցին, որ Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 22/17 առ 17․03․2017 «ԵԱՏՄ անդամ պետության տարածք ներմուծված և ազատ շրջանառության ընթացակարգերով բաց թողնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային տրամադրման տեխնոլոգիայոմ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» որոշման համաձայն՝ ՀՀ ՊԵԿ-ը իր պարտավորություններին ի կատարումը՝ որոշմամբ սահմանված պարբերականությամբ, ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է մյուս անդամ երկրների մաքսային ծառայություններին, այդ թվում՝ ՌԴ մաքսային ծառայությանը։

Նկատենք սակայն, որ մենք շեշտադրել էինք, որ խոսքը մինչև 2014 թ-ին ներմուծված ավտոմեքենաների բազայի մասին է, իսկ վերոհիշյալ տեղեկատվությունը ենթադրում է, որ տվյալների փոխանակում է տեղի ունենում 2017 հետո ներմուծված ավտոմեքենաների դեպքում։ Մենք նաև հարցրել էինք vehicles.customs.am կայքի հնարավոր վերագործարկման մասին, որով նախկինում հնարավոր էր ստուգել մեքենայի մասին ողջ տեղեկատվությունը ,այժմ այդ ՊԵԿ որոշմամբ դադարել է գործել։

ՊԵԿ-ից մեզ պատասխանել էին, որ vehicles.customs.am վեբ ռեսուրսի հետագա շահագործման անհրաժեշտությունը սույն թվականի հունվարի 1-ից բացակայում է՝ ելնելով այն հանգամանքից, որ վերոհիշյալ 339 հատ տրանսպորտային միջոցներից զատ, մյուս բոլոր տրանսպորտային միջոցները արդեն իսկ ունեն ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Թե ինչպես է ստացվում, որ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ավտոմեքենաները չնայած վերը նշված կարգավորումների՝ այդպես էլ չի հաջողվում արտահանել ԵԱՏՄ տարածք․ ՊԵԿ-ից այդպես էլ չեն պարզաբանել։

Ստացվում է, որ ՊԵԿ-ը հնարավորություն չի տալիս ՀՀ քաղաքացիների մի մասին իրենց մեքենաները վաճառել ԵԱՏՄ տարածքում, քանի որ այդ մեքենաների մասին տեղեկատվությունը բացակայում է վերոհիշյալ բազայում, քաղաքացին ստիպված է լինում դիմում լրացնել, վճարում կատարել, որպեսզի իր մեքենային մասին տեղեկատվություն ավելացվի բազայում, ավելին, հաճախ ՌԴ կամ Ղազախստանի քաղաքացին մեքենան գնում ու տանում է, բայց իրենց երկրում պարզվում է՝ այնտեղ չի կարողանում գրանցել այն, որովհետև միասնական բազաներում ավտոմեքենայի մասին տեղեկատվություն չկա։ Արդյունքում, նա ստիպված նորից հետ վերադառնալ ու վերանայել գործարքը։

Ամենից շատ դիտված

18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել