Արտաքին 3 տարի առաջ - 15:45 01-07-2023

Վրաստանի վարչապետը բացառում է աբխազական երկաթուղու վերագործարկումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառել է աբխազական երկաթուղու վերագործակումը, քանի դեռ Աբխազիան չի միավորվել Վրաստանին։ Ինչպես փոխանցում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը, այս մասին Ղարիբաշվիլին ասել է Վրաստանի խորհրդարանում ունեցած ելույթում՝ հերքելով ընդդիմության պնդումներն առ այն, որ իր կառավարությունն այս հարցով գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ երկաթուղու վերագործարկման շուրջ ընթացող գաղտնի բանակցությունների մասին պնդումները հանրությանը մոլորության մեջ են գցում։ «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, այս հարցի շուրջ բանակցություններ չկան»,- ասել է նա։

Վրաստանի կառավարության ղեկավարը հայտնել է, որ «ե՞րբ է վերագործարկվելու աբխազական երկաթուղին հարցը միայն մեկ պատասխան ունի՝ Վրաստանի միավորման դեպքում»։

Հիշեցնենք, որ աբխազական երկաթուղու վերագործարկման մասին տեղեկություններն ակտիվացան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունից հետո, երբ վերջինս նշել էր, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում այս հարցում առկա ծավալուն ճանապարհային քարտեզը կյանքի կոչելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի