Արտաքին 3 տարի առաջ - 23:12 30-06-2023

Անկարգություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի Ստրասբուրգում․ թալանվել են Apple և Lacoste խանութները

Անկարգություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի Ստրասբուրգի կենտրոնում, օր ցերեկով թալանվել են Apple և Lacoste խանութները։ Այս մասին գրել է Actu Strasbourg-ը

Apple խանութը չի հասցրել փակել դռները։ Մոտ 50 հոգի մտել ու թալանել է այն՝ վերցնելով ցուցադրված բոլոր հեռախոսները, ըստ թալանին մասնակցած երիտասարդների ցուցումների, որոնց տեղում հարցրել է Actu Strasbourg-ը:

Թալանվել է նաև Lacoste խանութը, որն Ալեբարդ փողոցի վրա է: Twitter-ում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ մտնում ներս ու դուրս գալիս հագուստներով։

Ֆրանսիայում զանգվածային անկարգությունները սկսել են այն բանից հետո, երբ Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանը կրակել ու սպանել է Mercedes մեքենա վարող 17-ամյա դեռահասին, որը հրաժարվել է ենթարկվել իրավապահների պահանջներին։

Դատարանը կրակողին կալանավորելու որոշում է կայացրել։

Հունիսի 30-ի գիշերը բերման է ենթարկվել ավելի քան 660 քաղաքացի։ Բերման ենթարկվածների առնվազն մեկ երրորդը երիտասարդներ և անչափահասներ են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը