Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:29 30-06-2023

Պատասխան չեն տալիս, որովհետև փողերը կերել են, ծախված են․ անհետ կորածի ծնող

Այսօր շարունակվել է «Քիմիկների զորամասի» գործով դատական նիստը, որում մեղադրանքի կողմից ներկայացված լրացուցիչ զննություն կատարելու մասին արձանագրությունն է հրապարակվել։ Դատավորը հայտնել էր, որ տուժողներին կհարցաքննեն հաջորդ դատական նիստին, քանի որը բոլորը ներկա չէին։

Դատական նիստի ընթացքում դահլիճը լքած՝ անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ դատական նիստը նշանակված է եղել ժամը 15։00-ին, սակայն դատավորը ներկայացել է կես ժամ ուշ․ «5 վկաներ չեն եկել, 5 վկաների պատճառով հետաձգվեց։ Օրենք չունենք, օրենք, էսքան ծնողներին ինչ օրն են գցել։ Պատասխան չեն տալիս, որովհետև փողերը կերել են։ Պատրաստվում եմ այս դատն ուղարկել Դոգին՝ Վարդան Ղուկասյանին, ինքը գիշերը կլուսաբանի։ Խի սենց դա՞տ են անում։ Էրեխեքին տարել, կոտորել, վերացրել են, իրենք պաշտոնի են, բոլորին պաշտոն են տվել, իրենք ծախված են, ի՞նչ ասեմ»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» տղաների մի մասը այդպես էլ ռազմաճակատից չի վերադարձել։ Այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, ծնողները, սակայն, դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ով իր մեղքը չի ընդունում։ Ըստ մեղադրանքի, նրա և երկու հրամանատարների պատճառով են ավելի քան 60 զինվորականները հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ Զանգելանում։ 62 զինվորականներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, մյուսների մի մասը մահացել են, 23-ը համարվում են անհետ կորած։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին