Ներքին 3 տարի առաջ - 11:32 30-06-2023

Գիշի գյուղում սուգ է, վերջին հրաժեշտն են տալիս զոհված 36-ամյա Գագիկին և 54-ամյա Արմոյին

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գիշի գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տալիս հունիսի 28-ին զոհված 36-ամյա Գագիկ Բալայանին և 54-ամյա Արմո Աբգարյանին։

«Գյուղում սուգ է, միանգամից 2 զոհ, ահավոր է․․․ Հիմա գնում ենք, որ վերջին հրաժեշտը տանք մեր հերոսներին։ Երեկ հոգեհանգստի արարողությունն էր, այսօր էլ՝ հուղարկավորությունը։ Զինվորական կարգով են հողին հանձնելու մեր Գագիկին և Արմոյին»,- ասաց Գիշի գյուղի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը:

Արմո Աբգարյանն ու Գագիկ Բալայանը Գիշի գյուղից էին։ Երկուսն էլ ամուսնացած էին, ունեին 4-ական երեխա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը