Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:59 29-06-2023

Կուսակցության հերթական մեգապրոյեկտներից մեկը Երևանի ճոպանուղու համակարգի կառուցումն է․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն անդրադարձել է տրանսպորտի խնդրին։

«Երևանում տրանսպորտի՝ մեղմ ասած անմխիթար վիճակը համակարգային լուծում է պահանջում։ Միայն ավտոբուսներ ձեռք բերելը քաղաքը չի բեռնաթափում, չի ազատում խցանումներից և չի օգնում, որ բնակիչներն անտեղի չվատնեն իրենց ժամանակն ու նյարդերը։

Այս խնդիների լուծման համար պետք է օգտագործել բոլոր հնարավորություները և ուղիները՝ թե՛ ստորգետնյա, թե՛ վերգետնյա ու թե օդային։

«Ապրելու երկիր» կուսակցության հերթական մեգապրոյեկտներից մեկը Երևանի ճոպանուղու համակարգի կառուցումն է։ Հաշվի առնելով Երևանի ռելիեֆային առանձնահատկությունները՝ մեր քաղաքի համար որպես այլընտրանքային տրանսպորտային միջոց հենց այս տարբերակն ենք դիտարկել։

Հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին ներկայացնելու ենք ճոպանուղու նախագիծը, քննարկելու ենք դրա առավելություններն ու առանձնահատկությունները, նաև լսելու ենք մեր բնակիչների առաջարկներն ու կարծիքները։

Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին։

Միջոցառումը տեղի կունենա «14 հարկ» հյուրանոցի 15-րդ հարկում՝ միջոցառումների սրահում (հասցե՝ Ամիրյան 4/6, մուտքը Բյուզանդ 13-ից)»,- գրել է քաղաքական գործիչը։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան