Ներքին 3 տարի առաջ - 21:05 23-06-2023

Ռուբեն Վարդանյանի նախագիծը էապես փոխելու է Երևանի դիմագիծը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուբեն Վարդանյանի բազմաթիվ ծրագրերը Հայաստանում բոլորին է հայտնի, բայց կան նաև մի շարք ծրագրեր, որոնք մինչև այժմ չեն դարձել իրականություն ոչ կոմպետենտ իշխանությունների պատճառով։

Մոտ 10 տարի է՝ Ռուբեն Վարդանյանի կողմից տարբեր ժամանակների տարբեր իշխանություններին է ներկայացվել Երևանի համար կարևորագույն մի ծրագիր, որը ամբողջովին կփոխեր քաղաքի զարգացումը։

Նախագիծը ներառում է՝
Կասկադի վերին հատվածի վերակառուցում՝ ժամանակակից լուծումներով ու հնարավորություններով։

Կասկադի թանգարանային հատվածի ընդլայնում։

Կասկադի վերին հատվածի մոտ Հին քաղաքի թաղամասի ստեղծում։

Կասկադով դեպի վերև ֆունիկլյորի կառուցում, այնուհետ ճոպանուղի՝ դեպի Հաղթանակի զբոսայգի, այնտեղից էլ Նորքով Էրեբունի թանգարան։

Էրեբունի թանգարանի վերածնունդ, որով նախ, մեր հնագույն պատմությունը ավելի հասանելի կդառնա լայն հասարակությանը, բացի այդ ևս, մեկ զբոսաշրջային այցեքարտ կավելանա։

Հաղթանակի զբոսայգու վերակառուցում՝ միջազգային չափորոշիչների կիրառմամբ, հագեցվածությամբ և հին զբոսայգու դիմագծի պահպանմամբ։

Առաջիկայում կներկայացնենք նախագծի մանրամասները, որը էապես փոխելու է Երևանի դիմագիծը ինչպես երևանցիների, այնպես էլ հյուրերի համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում