Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:19 29-06-2023

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է․ ՄԻՊ-ի արձագանքը

Երբ Արմեն Աշոտյանը կալանավորվել է, ես գտնվում էի Վիեննայում գործուղման, բայց իմ հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են նրան։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է, թե՝ ոչ։

ՄԻՊ-ի տեղեկացմամբ՝ Արմեն Աշոտյանը բողոքներ չի ներկայացրել պահման պայմանների հետ կապված, սակայն հիմնական մտահոգությունները վերաբերել են գործի քննությանը, ինչպես նաև խափանման միջոցին վերաբերելի հանգամանքներին։

«Աշխատակազմի ներկայացուցիչներն անընդհատ կապի մեջ են եղել Աշոտյանի փաստաբանի հետ։ Եվ այդ հարցերի հետ կապված մենք արդեն իսկ գրություններն ուղարկել ենք իրավասու մարմիններին, պատասխաններն ստանալուց հետո արդեն կորոշենք ՄԻՊ-ի հետագա գործողությունները»,- փոխանցեց նա։

Աշոտյանի՝ քաղբանտարկյալ լինելու վերաբերյալ հարցին ուղիղ պատասխան չստանալուց հետո, լրագրողները հարցրին՝ Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման չի՞ ենթարկվում։ Մանասյանը նշեց․ «Մեզ համար շատ կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ ու ինչ դիրքորոշումներ է ներկայացնում, բայց նաև կարևոր է հասկանալ մյուս կողմի՝ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ։ Միայն դրա պարագայում է, որ մենք կարողանում ենք եզրահանգում իրականացնել հարցերի վերաբերյալ։ Կխնդրեմ՝ սպասենք պատասխաներին, որպեսզի նոր հասկանանք, թե մանդատի շրջանակներում ինչ հնարավոր գործողություններ կարող ենք իրականացնել»,- ընդգծեց նա։

ՄԻՊ-ի կարծիքով՝ քաղբանտարկյալ լինելու համար պարտադիր է ոչ միայն այն հանգամանքը, որ անձը քաղաքականությամբ զբաղվի, այլև նրա դեմ նախաձեռնված քրեական վարույթը լինի բացառապես նրա` քաղաքականությամբ զբաղվելու պատճառով։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։
Բժշկական համալսարանում պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներից բացի Աշոտյանն այժմ մեղադրվում է նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակության կազմակերպման համար:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է