Եկեք հետ տանք Ներքին 3 տարի առաջ - 14:32 28-06-2023

Ավինյան, դուխով. Հաղթանակ կամրջի ոչ հաղթական պատմությունը

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը հունիսի 19-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Հաղթանակ կամրջի վերանորոգման աշխատանքների ավարտված լինելու մասին․ «Հաղթանակ կամրջի վերանորոգման աշխատանքներն ընդհանուր առմամբ ավարտված են, միայն երկու տեղ ճաղավանդակները ձուլում են, կտեղադրեն, և աշխատանքը կավարտվի»,- նշեց Գրիգորյանը։

Ավինյանն էլ շնորհակալություն հայտնեց կատարված լավ աշխատանքի համար։

Սակայն այս հայտարարությունից հետո համացանցում տարածվեցին մի շարք տեսանյութեր, լուսանկարներ, որոնք փաստում էին, որ աշխատանքները կատարվել են թերի։

Իսկ արդեն հունիսի 27-ի ավագանու նիստի ընթացքում Գրիգորյանը հերքեց այն լուրը, թե Հաղթանակ կամրջի աշխատանքներն ավարտված են՝ ասելով․ «Հաղթանակ կամուրջի շինաշխատանքները չեն ավարտվել, այլ ունեն ավարտական ակտ»։

Տիգրան Ավինյանն էլ ՔՊ-ականներին բնորոշ անկոտրում կամքով, կրկին շնորհակալություն հայտնեց Գրիգորյանին՝ ասելով․ «Միշտ գործ անողն է քննադատվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար