Մամուլ 3 տարի առաջ - 08:46 28-06-2023

ՔՊ-ն Ավինյանին «բերման է ենթարկել». Փակ հանդիպում է տեղի ունեցել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունիսի 26-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո, ՔՊ խմբակցությունում հյուրընկալել են Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին։ Ըստ մեր աղբյուրի՝ նրան «բերման են ենթարկել» որոշ պարզաբանումներ ստանալու համար։ Ասենք՝ ինչպես է պատկերացնում քարոզարշավը, ինչ միջոցներով ու մեթոդներով։

Ավինյանի մասին պտտվող ոչ մի խոսակցություն չի շրջանցվել։ Օրինակ, պատգամավորներից մի քանիսը դժգոհել են, որ նա իրեն հեռու է պահում թիմից, հեռախոսազանգերին չի պատասխանում, իրենք ինչո՞ւ պիտի «վիզ դնեն» իր համար եւ ինչպե՞ս իմանան՝ ինչ է հարկավոր անել։ Ավինյանը պատասխանել է, որ ֆիզիկապես չի հասցնում՝ գրեթե 24-ժամյա ռեժիմով հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ։ Պատգամավորներից մեկը հարցրել է նրա եւ քրեական հեղինակությունների շփումների մասին՝ նկատելով, որ գուցե հույսը դրանց վրա է դրել, որ ձայն կբերեն։ Ավինյանը վրդովվել է եւ հորդորել՝ փաստերով խոսել իր հետ, թե ում հետ է հանդիպել, երբ, որտեղ եւ այլն։ Նա հասկացրել է, որ քարոզարշավը չի տանելու սևի-սպիտակի բաժանումով, ինչը ոմանց դուր չի եկել։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Խաչատուր Սուքիասյանը, ով Ավինյանի հետ, մեղմ ասած, բարիդրացիական հարաբերություններ չունի։ Նա թեկնածուից հետաքրքրվել է՝ ծրագիր ունի՞, ի՞նչ է առաջարկելու ինտելեկտուալ զանգվածին։ Մեր աղբյուրն ասում է, որ Ավինյանը, մեծ հաշվով, «կրել» է ՔՊ-ականների հետ մարտը։ Անգամ ակնարկել, որ որեւէ մեկի մտքով չանցի իրեն դիմել շինթույլտվության կամ նման այլ հարցերով, անհանգստացնել իր թիմակիցներին։ Ասել է, որ ակտիվ ու համագործակցված քարոզարշավ կիրականացնեն, եւ ինքն ակնկալում է բոլորի օգնությունը։ Հանդիպումը տեւել է 4 ժամից ավելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում