Ներքին 3 տարի առաջ - 22:30 27-06-2023

Ունենք արդյոք գողական ոստիկաններ, և ինչից են վիրավորվում մեր ոստիկանները

Շաբաթներ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է պարեկներից մեկը քաղաքացու հետ վիճաբանում, որից հետո հարվածում է քաղաքացուն, ով անգիտակից ընկնում է հատակին։

Հարկ է նշել, որ տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացին ոստիկանների հետ խոսելիս օգտագործում «արա» բառը։

Oragir.News-ը հարցում էր ուղարկել ոստիկանություն և խնդրել էր պատասխանել այն հարցին, թե արդյոք ՀՀ ոստիկանությունում կա՞ն քրեական ենթամշակույթ կրող, գողական ոստիկաններ, ոստիկանությունն ունի՞ բառերի ցանկ, թե ինչպես կարելի է դիմել ոստիկաններին ու ինչպես չի կարելի։ Օրինակ` «արա», «ապեր», «ընգեր», «ախպերս», «այ տղա» բառերի կիրառումը թույլատրելի՞ է։ Խնդրել էինք պարզաբանել՝ եթե ոչ, ոստիկանն ինչ գործողությունների կարող է դիմել։ Առհասարակ, ինչ բառապաշարի կիրառման դեպքում ոստիկանը կարող է ուժ ու բռնություն կիրառել քաղաքացու նկատմամբ։

Ոստիկանությունից պատասխանել են մեր հարցմանը, սակայն թե հատկապես ինչ է վիրավորանքը, ինչ բառեր կարելի է օգտագործել, որոնք ոչ, որ բառերի օգտագործման դեպքում ոստիկանը կարող է ուժ գործադրել, որոնց դեպքում՝ ոչ, հարցման պատասխանից հստակ չէ։ Մեր հարցմանը պատասխանել էին, որ քրեական ենթամշակույթ կրելու կամ դրա հետ կապված որոշ դրսևորումեր քրեորեն պատժելի արարք են համարվում, իսկ ոստիկանության ծառայողների համար օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, այդ թվում՝ ոստիկանությունում ծառայության ընդունվելու դեպքում, ըստ էության, բացառում են ուղղակի քրեական ենթամշակույթ կրող անձանց առկայությունը ոստիկանությունում:

Հարցման պատասխանում նաև նշվում էր․ «Քաղաքացիների և ոստիկանության ծառայողների փոխհարաբերություններում թույլատրելի է ինչպես իրավական, այնպես էլ ձևավորված էթիկայի նորմերի համապատասխան դիմելու ձևը, վարվեցողության կանոնների և դրանցով առաջնորդվելու պահանջը: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ոստիկանության ծառայողին հրապարակայնորեն վիրավորելը կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ, առաջացնում է վարչական պատասխանատվություն (ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդված): Իրավախախտումերը կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ինչպես նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ հիմքերով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում