Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:20 27-06-2023

Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ պատերազմական կոնվեյերը կանգնեցնել․ Նիկոլ Փաշինյան

2019 թվականին բանակցային պրոցեսն անվանում էի պատերազմական կոնվեեր: Ինչո՞ւ, որովհետև Բաքուն ասում էր՝ բանակցություններով տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը կստանամ պատերազմով: Խոստովանում եմ, այո, ես չեմ կարողացել այդ կոնվեերը կանգնեցնել: Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019 թվականին ես բանակցային պրոցեսն աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, որովհետև տրամաբանությունը հետևյալն էր՝ տուր այն ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը ես կստանամ պատերազմով։ Սա է եղել իմ ընկալումը և իմ խնդիրն է եղել փորձել հասկանել, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են այդ կոնվեյերը կանգնեցնել։ Եվ այո, ես խոստովանքւմ եմ, որ չեմ կարողացել այդ կոնվեյերը կանգնեցնել»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այն ինչ ինքը գիտեր ԼՂ բանակցային գործընթացի մասին 2018 թվականին բանավոր, 2019 թվականին դեկտեմբերի 31-ին գիտեր արդեն գրավոր ․ «2019-ի դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում տեղի ունեցավ ԵԱՀԿ նախարարական խորհուրդ, որտեղ շրջանառության մեջ էր դրվել փաստաթուղթ՝ «Ադրբեջանի մոտեցումները ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ»։ Դրանում նշվում էր ԼՂ հակամարտության ամենածանր հետևանքները վերացման և հետո մնացած հարցերի հասցեագրման վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ այդ փաստաթղթի համաձայն, Հայաստանը պետք է վերադարձնի տարածքները, փախստականները պետք է վերադառնան իրենց տները, որից հետո քննարկվեն մնացած հարցերը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան