Ներքին Միտք 7 ամիս առաջ - 20:06 23-02-2026

Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը. Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով.

Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը

ՀՀ էկոնոմիկայի աթոռին հայտնված Գևորգ Պապոյանը հրապարակված այս թվերով ըստ էության խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալել է երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։

Հայաստանի ՀՆԱ-ն ու մեկ շնչին բաժին ընկնող

ՀՆԱ-ն, իրոք, 2017 թվականի համեմատ աճել է 2,5 անգամ։ Իսկ արդյո՞ք 2017 թվականի համեմատ ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները սկսել են 2,5 անգամ լավ ապրել։ Իհարկե՝ ոչ։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական թվերը։

2017 թվականին Հայաստանում աղքատ է եղել բնակչության 25,7 %-ը, իսկ 2024 թվականին այդ թիվը նվազել է ընդամենը 4%-ով՝ կազմելով 21,7%։

Հիմա հարց նիկոլաէկոնոմիկայի գիգանտ Պապոյան Գևորգին․ եթե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելացել է 2,5 անգամ, ինչո՞ւ է աղքատությունը մնացել նույն մակարդակի վրա։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե առողջ ու ներառական է աճել տնտեսությունը, ապա այդ աճին համահունչ պետք է կրճատվեր աղքատությունը։

Բայց տեսնում ենք, որ Հայաստանը շատ հեռու է նման ցուցանիշ ունենալուց։

Հարց է առաջանում, թե իրականում ո՞ւմ վրա է անդրադարձել Գևորգ Պապոյանի ներկայացրած աճը։ Օրինակ, Հայաստանի առևտրային բանկերի մաքուր եկամուտը 2025 թվականին կազմել է 1․1 միլարդ դոլար, ինչը 10 անգամ ավելի է 2018 թվականի հետ համեմատած։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի օրոք 10 անգամ հարստացել են բանկերը, իսկ ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները ճկռում են վարկերի տակ։ Բանկային ստրկության դեմ պայքարի խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո փաստացի խորացրել է այդ ստրկությունը։ Աննախադեպ հարստացել են վիճակախաղերով (ղումար) զբաղվող ընկերությունները։

Պատահական չէ, որ մերձիշխանական օլիգարխներից մեկի տարեկան եկամուտը կազմել է 1․5 միլիարդ դոլար։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խորացել է սոցիալական բևեռվածությունը՝ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն ավելի են աղքատացել։ Աճել է սոցիալական բևեռվածությունը, ռեսուրսների անարդարացի բաշխումը․․․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի