Միտք Ներքին 3 տարի առաջ - 18:38 26-06-2023

Նիկոլը, խրախուսելով օրենքի խախտումները, մարդկանց իրեն հանցակից է դարձնում

Ընկերս՝ հավաքելով, կարդալով ու վերլուծելով մի քանի «տոննա» փաստաթուղթ, վերջերս հայտնաբերել է, որ «մգեցված ապակիների» համար տուգանքների հետևում ՀՀ օրենսդրական նորմերին համապատասխանող փաստաթուղթ չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։


«Արդեն մի քանի դեպք գիտեմ, երբ վարորդները պահանջել են իրենց կանգնեցնող ոստիկաններից օրենքը ցույց տալ, ոստիկանները կես ժամ լոլո են կարդացել, բայց օրենքը ցույց չեն տվել։ Բայց տուգանել են։

Սա, ըստ էության, լայնամասշտաբ փորձարկում է. արդյոք հնարավո՞ր է տասնյակ հազարավոր մարդկանց պատժել՝ իրավական որևէ հիմք չունենալով։ Եթե ընկերս չի սխալվում, ապա ստացվում է, որ այո, հնարավոր է...

* * *
Օրենքը պահանջում է, որ եթե քաղաքացիները ճիշտ ընթացակարգերով դիմել են ԿԸՀ՝ Ազգային Ժողով օրենսդրական նախագիծ ներկայացնելու համար, ապա տեղական ինքնակառավարման մարմինները (քաղաքապետարանները, համայնքապետարանները) պետք է տարբեր համայնքներում համապատասխան տեղեր հատկացնեն, որպեսզի մարդիկ կարողանան ստորագրություններ հավաքել՝ օրենսդրական նախագիծը ԱԺ մտցնելու համար։

Պահանջվում է 50 հազար ստորագրություն, որոնց հավաքելու համար, ըստ օրենքի, կա 60 օր։
Իսկ հիմա տեսեք, թե ինչ է կատարվում. ԿԸՀ-ն հաստատել է ՀայաՔվեն անցկացնելու դիմումը, հետհաշվարկը միացել է, բայց... Երևանում քաղաքապետարանը և թաղապետարանները հրաժարվում են ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ստորագրման վայրերը հատկացնել։

Այսինքն էլի գործ ունենք իշխանության ներկայացուցիչների կողմից օրենքի զանգվածային խախտման հետ։

* * *
Երկու դեպքում էլ, կարծում եմ, Նիկոլը՝ խրախուսելով օրենքի զանգվածային խախտումները, նաև շատ մեծ թվով մարդկանց (ոստիկաններից մինչև համայնքապետեր) իրեն հանցակից է դարձնում, որպեսզի ապագայում ստիպված լինեն ատամներով պահել իրեն վարչապետի պաշտոնում,- գրել է Վրթանեսյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը