Ներքին 3 տարի առաջ - 09:59 26-06-2023

Լողացավ, անցավ, կամ ինչպես Մինասյան-Անդրեասյան տնտեսական (միա՞յն) շահը վերացավ

Օրեր առաջ Գրիգոր Մինասյանը մի սրտաճմլիկ հարցազրույց էր տվել՝ նշելով, թե Կարեն Անդրեասյանի հետ համատեղ տնտեսական շահ չունի։

Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք Մինասյան-Անդրեասյան լավագույն ընկերների ներգրավվածությանը AM ընկերության մեջ, որի անունը Անդրեասյանի և Մինասյանի սկզբնատառերից է կազմված, հապավում է։

Փաստացի Հայաստանում արդարադատությունը գտնվում է այս փաստաբանական ընկերության ձեռքում, Գրիգորի Մինասյանը արդարադատության նախարարն է, նրա ընկերը՝ Կարեն Անդրեասյանը, ԲԴԽ նախագահ, նրանք շարունակում են «պասերով» արդարադատությունը իրականացնել։

Այդ հրապարակումների ժամանակ փաստաբանական ընկերության կայքում Գրիգոր Մինասյանը շարունակվում էր հիշատակվել որպես թիմի անդամ, այնուհետև Կարեն Անդրեասյանի կինն էր՝ Եվա Առաքելյանը։




Մեր հրապարակումները, փաստորեն, տեղ են հասել, այսօր արդեն AM-ի կայքում Գրիգոր Մինասյանի լուսանկարը և անունը հեռացված են, ինչը թերևս նախարարի համար հիմք է հանդիսանում հայտարարելու, թե տնտեսական շահ չունի։



Հայտնի խոսք կա՝ մի հատ լողացավ, անցավ, հիմա Մինասյանինն է, կայքից անունը վերջապես հանեցին, վերջ՝ տնտեսական շահ այլևս չկա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը