Ներքին 3 տարի առաջ - 07:58 26-06-2023

Ով է «հետապնդում» Կարեն Անդրեասյանին

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին լուրերը թեեւ պաշտոնապես չեն հաստատվում, բայց մենք շարունակում ենք իրավապահ համակարգից նոր մանրամասներ իմանալ։

Եւ ահա, Oragir.news-ի լավատեղյակ աղբյուրը պատմում է, որ իրականում Անդրեասյանի դեմ հավաքված «դոսյեները» միայն Վերաքննիչում ստվերային դատարանի նախագահ ընտրելու դեպքով չէ, բայց այս մասին՝ հաջորդիվ։ Հարցն այն է, թե ով եւ ինչու է ընկել Կարեն Անդրեասյանի հետեւից։

Մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ոչ վաղ անցյալում դիմել էր Անդրեասյանին ընկերոջը Երեւան տեղափոխելու հարցով։ Վերջինս էլ իր ոճով սկսել էր արձագանքել, թե «բա էս միջամտում եք դատական իշխանությանը․․․»։

Սիմոնյանը սա չէր ներել եւ սկսել էր հետեւել Անդրեասյանին։ Եւ ահա հենց այդ «նեղ մաջալին» էլ բացահայտվել էր Վերաքննիչ քրեական դատարանում ստվերային նախագահ ընտրելու դեպքը։

Իսկ այս դեպքը ԱԱԾ տնօրենի տեղակալը չէր կարող ներել, քանի որ ինքը մինչ այդ պաշտոնին նշանակվելը եղել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի օգնականը, եւ առանձնակի հարգանք ունի վերջինիս հանդեպ։

Բայց բացի այդ դրվագից՝ այլ ուշագրավ դրվագներ եւս կան Կարեն Անդրեասյանի վերաբերյալ նյութերում։ Հիմա միակ հարցն այն է, թե ինչի է սպասում իշխանությունը, ինչու հերթական ԲԴԽ նախագահին չի հեռացնում քրեական գործով, գուցե դեռ մի քանի միսիա՞ էլ ունի կատարելու Անդրեասյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու