Ներքին 3 տարի առաջ - 16:23 24-06-2023

Փարպեցու փողոցում գիշերը հնչած կրակոցի ու խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

2023 թ. հունիսի 24-ին՝ ժամը 00:24-ի սահմաններում, Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի 11Ա հասցեի մոտ հնչած կրակոցի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ նշված հասցեի մոտ երկու տղամարդու միջև անձնական հարցերի շուրջ ծավալված վիճաբանության արդյունքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով, որսորդական հրացանից։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ 12 մմ տրամաչափի կրակված պարկուճ։

Տղամարդկանցից մեկը վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» ԲԿ. նախնական տվյալներով՝ ստացած վնասվածքները հրազենային չեն։

Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական փորձաքննություններ։

Վարույթի շրջանակներում, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, վիճաբանության մյուս մասնակիցը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում