Արտաքին 3 տարի առաջ - 14:15 24-06-2023

Պրիգոժինը հայտնում է, որ մտադիր չէ հանձնվել

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը նոր հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ մտադիր չէ հանձնվել։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ վերջինս հերքել է դավաճանության մասին բոլոր մեղադրանքները։

«Ինչ վերաբերում է հայրենիքի դավաճանության մեղադրանքներին, նախագահը խորապես սխալվում է: Մենք հայրենասերներ ենք, կռվել ենք և կռվում ենք, ու որևէ մեկը չի պատրաստվում նախագահի, Դաշնային անվտանգության ծառայության կամ ինչ-որ այլ մեկի պահանջով հանձնվել: Որովհետև մենք չենք ուզում, որ մեր երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի և խաբեության մեջ»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինն իր հերթին մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր խմբավորման դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը