Ներքին 3 տարի առաջ - 11:14 24-06-2023

Հերքում

Շուրջ մեկ շաբաթ առաջ Oragir.News-ը ««ՄԼՄայնինգն» ու նրա սեփականատերը սնանկության վարույթներում են հայտնվել» վերտառությամբ հոդված էր հրապարակել։ Հոդվածում նշվում է, որ ընկերության 100 տոկոս բաժնետերը ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանն է։ Մինչ այդ՝ 2020 թ. ապրիլի 28-ը, ընկերության 50 տոկոսի բաժնետեր է եղել Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանը, որն էլ իր բաժնեմասն օտարել է Սուքիասյանին։

Ըստ Oragir.News-ի տեղեկությունների՝ Գրիգոր Գագիկի Խաչատրյանի ներկայացուցիչ Վարդան Գևորգյանի կողմից 2023 թվականի մայիսի 18-ին դիմում է ներկայացվել դատարան՝ Դավիթ Միշայի Սուքիասյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: Դատարանը գործը վարույթ է ընդունել։

Օragir.News-ը «ՄԼՄայնինգն» ընկերությունից երկու նամակ է ստացել, որոնք հրապարակում է անփոփոխ․

«Հերքում
15․06․2023 թ․-ին՝ ժամը 22։00-ին www.oragir.news կայքում կատարվել է ««ՄԼՄայնինգն» ու նրա սեփականատերը սնանկության վարույթներում են հայտնվել» վերնագրով հրապարակում, որում տեղ են գտել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

«ՕՐԱԳԻՐ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ն հերքում է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի և վերջինիս միակ մասնակից Դավիթ Համլետի Սուքիասյանի վերաբերյալ 15․06․2023 թ․-ին՝ ժամը 22։00-ին www.oragir.news կայքում հրապարակված հոդվածում տեղ գտած տեղեկությունները և հավաստում, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, մասնավորապես՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի և վերջինիս միակ մասնակից Դավիթ Համլետի Սուքիասյանի նկատմամբ հարուցված չեն եղել սնանկությն վարույթներ։ Մինչ այդ՝ 2020 թ․ ապրիլի 28-ը, ընկերության 50 տոկոսի բաժնետեր չի եղել Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանը։

Դավիթ Համլետի Սուքիասյան
16 հունիսի 2023 թ․»


«Հերքում
15․06․2023-ին՝ ժամը 22։00-ին www.oragir.news կայքում կատարվել է ««ՄԼ Մայնինգն» ու նրա սեփականատերը սնանկության վարույթներում են հայտնվել» վերնագրով հրապարակում, որում տեղ են գտել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

«ՕՐԱԳԻՐ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ն հերքում է ««ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի և վերջինիս միակ մասնակից Դավիթ Համլետի Սուքիասյանի վերաբերյալ 15․06․2023 թ․-ին՝ ժամը 22։00-ին www.oragir.news կայքում հրապարակված հոդվածում տեղ գտած տեղեկությունները և հավաստում, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում, մասնավորապես՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի և վերջինիս միակ մասնակից Դավիթ Համլետի Սուքիասյանի նկատմամբ հարուցված չեն եղել սնանկության վարույթներ։ Մինչ այդ՝ 2020 թ․ ապրիլի 28-ը, ընկերության 50 տոկոսի բաժնետեր չի եղել Գագիկ Ծառուկյանի փասան՝ Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանը։

Գլխավոր տնօրեն՝ Էդուարդ Մարգարյան
16 հունիսի 2023 թ․
»

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է