Արտաքին 3 տարի առաջ - 19:00 23-06-2023

Բաքուն հրաժարվում է Արցախի բնակչությանն անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Արցախի շուրջ 120 հազար հայ բնակչության համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու՝ Հայաստանի պահանջը։ Այս մասին Բայրամովն ասել է բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Լրատվամիջոցը բեկումնային պահ է անվանել, երբ նախորդ ամիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, բայց ցանկանում է, որ Բաքուն երաշխիքներ տա էթնիկ հայ բնակչության համար: Բայրամովն ընդգծել է, որ նման երաշխիքն ավելորդ է, և պահանջը նշանակում է միջամտություն «Ադրբեջանի ներքին գործերին»։

Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Բաքուն այդ նախապայմանը չի ընդունում մի շարք պատճառներով։ «Ամենասկզբունքայինը հետևյալն է. սա ներքին, ինքնիշխան խնդիր է: Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները»,- ասել է նա։

Վերջինս հավելել է, որ Արցախում բնակվող հայերը կարող են օգտագործել իրենց լեզուն և կրթվել, պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի