Մամուլ 3 տարի առաջ - 08:36 23-06-2023

Ավինյանին պարտադրում են նախընտրական քարոզարշավը տանել «սևերի ու սպիտակների» տրամաբանության մեջ. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ից Տիգրան Ավինյանին պարտադրում են նախընտրական քարոզարշավը տանել «սեւերի ու սպիտակների» տրամաբանության մեջ, ինչպես նախորդ ընտրություններին Հայկ Մարությանն արեց։ Բանն այն է, որ Ավինյանը մեծապես տարբերվում է թիմակիցներից նախկինների նկատմամբ իր պահվածքով, սերտ տարբեր խավերի ու խմբերի, այդ թվում թաղային հեղինակությունների հետ շփվելու կարողությամբ, ավելին, տեղեկություններ կան, որ ընտրություններում նաև նախկինների ու նրանց հետ փոխկապակցված անձանց աշխատանքի վրա է հույս դրել:
Տիգրան Ավինյանը այս թիմի այն փոքրաթիվ անձանցից է, ով հարաբերություններ պահող է եւ չի առաջնորդվում՝ ով մեզ հետ չի քայլել, նախկին է ու մեր թշնամին է սկզբունքով։ Ի տարբերություն Ավինյանի՝ ՔՊ-ում խոր անվստահություն ունեն նախկին տասովշչիկների նկատմամբ, կասկածում են, որ սրանք կխոստանան, բայց վերջին պահին կգցեն, ուստի պետք է աշխատել կայուն էլեկտորատի՝ հեղափոխական պողոսների, զոմբիների ուղղությամբ։

Մինչ այս պահը Ավինյանը չի ընկրկում իր որդեգրած սկզբունքից եւ ինչպես տեսնում ենք արշավանքներ չի իրականացնում նախկինների դեմ՝ անկախ այն հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացնող քայլեր է ձեռնարկել իր դե: ՔՊ վարչության վերջին նիստին ասել է, որ ավագանու ցուցակը պետք է կազմվի վարչությունում, այսինքն՝ ինքը կգրի, վարչությունը կհաստատի, բացի այդ Փաշինյանը նախընտրական շտաբի պատասխանատու նշանակելով իր հավատարիմներից Արմեն Փամբուխչյանին, փորձելու է վերահսկել տարածքային շտաբները, որ հանկարծ «չուժոյ» մեկը պատասխանատու չնշանակվի եւ տարածքային շտաբի պետերը լինեն բացառապես զտարյուն ՔՊ-ականներ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում